Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/343

Այս էջը հաստատված է

հետևյալ ծանոթագրությամբ. «Անզուգական բանաստեղծին մահվան 25—ամյակին առիթով, հունվար 9—ին Երևանի մեջ «հուշ երեկո» մը սարքվեցավ։ «Խորհրդային Հայաստան» Երևանի Գրական թանգարանին մեջ գտնվող անտիպ նյութերեն հրատարակեց (8 հունվար) մեծ քերթողին երկու բանաստեղծությունները, որոնցմե մին է հետևյալը» (մյուսը՝ «Վերադարձ—ը Ընդգծումը բնագրումն է—Վ. Պ.)

Նույն թվականին մուծվել է «Բանաստեղծությունների լիակատար Ժողովածու» (398—399) առանց սկզբի երկտող տան:

Բանաստեղծությունը տպագրությունից տարիներ առաջ ծանոթ է եղել Չարենցին։ «Երկիր Նաիրի» վեպում ասված է. «…մեր սիրելի, այնքան վաղաժամ մահացած պոետը» գրել է.

«Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան՝

Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման…»

(«Նորք», 1925, 5—րդ և 6—րդ գիրք, էջ 10)։

«Մի՝ խառնեք…»—ը հաճախ հրատարակվել է ցավալի վրիպակներով ու սխալներով։ Ամենից խոցելին, թերևս, առաջին հրատարակությունն է, ուր շատ են բառերի բացթողումները և սխալ ընթերցումները («դավ»—«ցավ», «ողբ»-«որբ», «վեհսիրտ»—«վեմ սիրտս, «լույս»—«լուսե»)։ Գրեթե բոլոր հրատարակություններում խմբագրելու, ավելորդ կետեր դնելու հետևանքով աղավաղվել է բանաստեղծության վերջին տողի իմաստը։ Տերյանը գրել է.

Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն։

Տարիներ շարունակ «որպես լույս»—ը ստորակետների մեջ է առնվել և ստացվել է, թե Տերյանը իր սրտին դիմելով ասում է՝ «Կանգնիր հպարտ, որպես լույս»։ Էլ չենք ասում, որ եթե «որպես լույս» միջանկյալ դարձված բառերը իբրև միջանկյալ դիտենք, տողը կդառնա անիմաստ։ Մինչդեռ Տերյանը ցանկացել է ասել իրեն՝ «որպես լույս լեռն է մեր կանգուն», այնպես էլ դու «կանգնիր հպարտ»։

66 «Չեմ հավատում ճիչերին ձեր ցնծագին» (էջ 73)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 1—ին հատորի «Վահան Տերյան» առաջաբանում՝ իբրև քաղվածք (բաց է թողնված 4—րդ տողը), ապա՝ 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 60)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Պետերբուրգում, պատերազմի շրջանում» (էջ 353)։

Բանաստեղծության մեջ արտահայտված մտորումները երկար են զբաղեցրել Տերյանին։ «Հոգևոր Հայաստան» հոդվածում կան այն տրամադրությունները, որոնցից ծնվեց «Չեմ հավատում…»ը։ Հայ բուրժուական ինտելիգենցիան, գրում է Տերյանը, որի համար «ամենից համոզեցուցիչ փաստը ոսկու շլացնող փայլն է…», որ «ժխտում է մեր ժողովրդի լեզուն, որ արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը… ահա այդ ինտելիգենցիան այսօր տոգորվել է մի անասելի ոգևորությամբ, մի չտեսնված ազգասիրությամբ։ Նա ևս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»…

Եվ այդ մարդիկ այսօր ամենից բարձր են ճչում Հայաստանի մասին, միևնույն ժամանակ ինքնակոչ կերպով ստանձնելով ազգի ներկայացուցչության իրավունքը։