Նրանք են, որ պիտի հայության պաշտպան կանգնեն, հայության բերանը լինեն» («Երեքհատորյակ», 2—րդ հատոր, էջ 310)։ Նո՛ւյն միտքը, երբեմն նո՛ւյն բառերով.
«Բարձր են ճչում»—«ցնծագին ճիչեր»։
«Հայության պաշտպան կանգնեն»— «ո՞վ է կանգնել պաշտպան
«Հայության բերանը լինեն»— «ո՞վ է թարգման մեր դարավոր տանջանքին»: «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորում (էջ 353) Մակինցյանը բերում է բանաստեղծության 1—ին տողի նաև այլ տարբերակ.
Չեմ հավատում ճիչերին ձեր խնդագին
Հավանորեն Մակինցյանի ձեռքի տակ եղել է այս բանաստեղծության ինքնագիրը (այժմ այն չկա պոետի արխիվում)։
67 «Ի՞նչ մնաց ինձ—ոկյա մի ցանց, ուրիշ ոչինչ» (էջ 74)
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 54)։ Ծանոթագրություններում ասված է, գրված է «Պետերբուրգում 1913—16 թվականներին» (էջ 352)։
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 55)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է 1919 թվականին (էջ 353)։
68 «Ինչո՞ւ ես ջահել չըմեռա» (էջ 75)
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 35)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Մոսկվայի ուսանողական շրջանում» (էջ 352)։
4—րդ և 5—րդ տողերը եղել են՝
Եվ կանչեցիր դեպի հեռուն—
Քո մատներով նուրբ ու քնքուշ
Տերյանը 4—րդ տողը ամբողջապես, իսկ 5—րդ տողի «քո» և «նուրբ ու քնքույշ» բառերը թանաքով ջնջել է և վրան գրել 4 Եվ շողացիր անսիրտ քարում,
5 Եվ մատներով նուրբ որպես հուշ
Ի տարբերություն նախորդ շատ հրատարակությունների մենք ընտրում ենք ոչ թե ջնջվածը, այլ դրա փոխարեն գրվածը։ Մի կողմ թողած «օրենքը» (հեղինակի վերջին կամքը պարտադիր է), մեզ թվում է գարնան համար ավելի բանաստեղծական է «անսիրտ քարում» իսկ շողալը, քան «դեպի հեռուն» կանչելը, ինչպես և «նուրբ որպես հուշ»—ը, քան սովորական «նուրբ ու քնքույշ»—ը։
70, 71, 72 «Արեգակը հուր ոսկի է մաղում» (էջ 77), «Պայծառ են աստղերը (էջ 78), (Իմ դուռը բաց է՝ եկեք բոլոր)» (էջ 79)