Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/347

Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել են «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»֊ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 442, 416) «Հրատարակչության կողմից» ծանուցման մեջ ասված է. վերցված են «Պետհրատի հանձնարարությամբ պատրաստված Տերյանի անտիպ բանաստեղծությունների ժողովածուից»։

83 «Դու Լեյլան ես. դու երա՜զ—դու Լեյլան ես լուսավոր» (էջ 91)

Առաջին անգամ տպագրվել է «Հոկտեմբեր-նոյեմբեր»֊ում (էջ 139) և ծանոթագրվել (բերված է № 63 բանաստեղծության ծանոթագրության մեջ)։

84 «Աստղերն են քնքուշ խաղում» (էջ 92)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»֊ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 450)

85 «Քնկոտ առվին թեքվեց ուռին» (էջ 93)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 427)։ «Հրատարակչության կողմից» ծանուցման մեջ ասված է. վերցված է «Պետհրատի հանձնարարությամբ պատրաստված Տերյանի անտիպ բանաստեղծությունների ժողովածուից»։

86 «Ոսկի ավազ լինեի» (էջ 94)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»֊ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 428)։ (Հրատարակչության կողմից» ծանուցման մեջ ասված է. վերցված է «Պետհրատի հանձնարարությամբ պատրաստված Տերյանի անտիպ բանաստեղծությունների ժողովածուից»։ Տերյանի արխիվում Ա. Ծերեթելու «Մի կինտո եմ դարդիման» բանաստեղծության թարգմանության ինքնագրի վերևը, գծերի մեջ առած, դրված է այս տունը և նշված չափը.


Ոսկի ավազ լինեի
Տուրըդ գար ինձ տաներ
Արծաթ ամպիկ լինեի
Հովըդ գար տարտղներ


87 «Արեգակբ ծովն է իջնում» (էջ 95)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 433)։ «Հրատարակչության կողմից» ծանուցման մեջ ասված է. վերցված է «Պետհրատի հանձնարարությամբ պատրաստված Տերյանի անտիպ բանաստեղծությունների ժողովածուից: