Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/348

Այս էջը հաստատված է

88 «Այստեդ միշտ քեֆ ու հանդես է» (էջ 96)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու-ի 4-րդ հատորի «Սևագրություններ բաժնում (էջ 62)։ Ծանոթագրություններում ասված է. այս և № 89 ու № 90 «Ոտանավորները նվիրված են բանաստեղծ Հովհ. Թումանյանին» (էջ 353)։ Եվ ապա՝ «Վահան Տերյանը մտադիր էր այս և նախընթաց հատորներում այլևայլ անձանց նվիրված ոտանավորներից մի առանձին գրքույկ կամ բաժին կազմել — «Ձոների գիրք» վերնագրով» (էջ 354)։ «Ձոների գրքի» մասին մանրամասն տե՛ս այս հրատարակության 1-ին հատոր, էջ 303 — 304։

Մեր Օհաննեսը — Հ. Թումանյանը։

Աշխենը, Նվարդը, Անուշը, Արփին — Թումանյանի աղջիկները։

89 «Թումանյանի պալատում» (էջ 97)

Աոաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 63)։ Տե՛ս նաև նախորդ բանաստեղծության ծանոթագրությունը։ 90 «Թումանյանի երդերում» (էշ 98)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 64)։ Տե՛ս նաև № 88 բանաստեղծության ծանոթագրությունը:

Բարձր գնահատելով հայ ազգային մեծ բանաստեղծին (Թումանյանի երգերում կա հոգի հրակեզ, հայրենի խինդ ու ժպիտ, հայրենի վիշտ)։ Տերյանը սպանիչ հարված է հասցնում նրա թշնամիներին՝ նրանց «նենգամիտ» ու «լուսնահաչ» տվողներ անվանելով։ Տերյանը նաև ակնարկում է, որ ինքը վեճ ունի Թումանյանի հետ՝ չի ընդունում «այս» ու «այն» փոխարեն նրա առաջարկած «էս» ու «էն»-ը (մանրամասն տե՛ս «Հայ գրականության գալիք օրը» զեկուցու-մը և զեկուցման ծանոթագրությունը «Երեքհատորյակ»-ի 3-րդ հատորում):

91 «Ես դեռ պատանի սիրեցի քո խիստ» (էջ 99)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժում (էջ 65)։ Նվիրված է Վ. Բրյուսովին, որի հետ Տերյանը կապված է եղել ջերմորեն և որի ստեղծագործությունը բարձր է դասել ու թարգմանել (մանրամասն տե՛ս այս հատորի «Թարգմանություններ» բաժնի ծանոթագրություններում)։

«Դու չարչարանաց ահավոր ժամին եկար այցելու իմ երկիրն անհույս» — ակնարկում է Բրյուսովի՝ համաշխարհային պատերազմի ժամանակ (1916 թ.) Կովկաս գալը։

«Երկերի ժողովածու»-ի 4֊րդ հատորի ծանոթագրություններում ասված է. «Մի այլ թերթիկի վրա արած նույն ոտանավորի սևագրության մեջ կարդում ենք՝

7 Իր կարկաչն այնպես հանդարտ է խոսում,

8 Իսկ ներսը՝ բորբոք մրրիկ անհանգիստ» (էջ 354)։