Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/349

Այս էջը հաստատված է

Պոետի արխիվում այժմ չկա ո՛չ ինքնագիրը, ո՛չ էլ այդ «մի այլ թերթիկը»։

92 «Ճեղքելով կապույտ անապատն անհուն (էջ 100)»

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 66)։ Ծանոթագրություններում ասված է. «Այս անավարտ ոտանավորը պիտի նվիրվեր բանաստեղծ Ավ. Իսահակյանին» (էջ 354)։

«Անավարտությունը հավանորեն թելադրել է կազմողին բանաստեղծությունը բաժանելու երկու մասի (4 և 3 տողանի տներով)։ Մեզ ավելի հավանական է թվում (այդ է հուշում նաև «Ճեղքելով…»—ի բովանդակությունը), որ բանաստեղծությունը վերջավորված է (7 տողանի բանաստեղծություններ շատ գիտի գրականության պատմությունը)։

«Անտուն դերվիշը» Իսահակյանն է, «ոսկի քարվանն «Աբու—Լալա Մահարի»—ն, և քարավանները։

Տերյանը բարձր է գնահատել այդ պոեմը և համարել իր հոգուն հարազատ: Իսահակյանը հուշերով պատմում է, որ 1909թ. ամռանը իր մոտ (Ալեքսանդրապոլ) հյուր եկած Տերյանի համար կարդացել է «Աբու—Լալա Մահարի և Տերյանը մի քանի նկատողություն է արել. «Նրա խորհրդով,— շարունակում է Իսահակյանը, նախերգանքի մեջ,— Մահարու հակիրճ կենսագրականում, փոխվում վատ մտցրի, որ մինչև այսօր էլ չգիտեմ լավ արեցի, թե վատ։

Ավելորդ չեմ համարում մեջ բերել այդ։ Գրել էի այսպես. «…Եվ մի գիշեր, երբ շատ լքված էր նա և սրտաբեկ, դուրս հանեց երևակայության միջից քաջագնաց ուղտերի մի քարավան՝ ընտիր սարքով, և մինչ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա — գաղտնի հեռացավ քաղաքից…»։

Վահանը գտավ, որ սա շատ անիրական կթվա, շատ անհամոզիչ։ Եվ, ուրեմն, իբրև թե ավելի համոզիչ կլինի, եթե Մահարին իրական քարավան ունենա։ Այդ նկատողությունն այն ժամանակ խելքիս նստեց և փոխելով՝ նախերգանքին տվի այն ձևը, ինչ որ այնուհետև հայտնի է հասարակությանը»

(«Երկեր», 4—րդ հատոր, էջ 155—156)։

Հետաքրքրական է, որ Իսահակյանն էլ 1920—ին Ժնևում առնելով Տերյանի մահվան լուրը, բանաստեղծություն է նվիրել «Վահան Տերյանի անուշ հիշատակին (տե՞ս «Գրական թերթ», 1959, 42, 16 հոկտեմբերի)։

92 Ռ. Զարդարյանի ալբոմում (էջ 101)

Առաջին անգամ տպագրվել են «Հայաստանի կոոպերացիաս, 1920, № 13 (15 հուլիսի, էջ 519) երկու ուրիշ բանաստեղծության («Օրերն եկան ու անցան— և ինձ ոչինչ չըմնաց», «Ես սիրում եմ նրանց, որոնք խեղճ են ու անտուն») հետ, խմբագրության հետևյալ ծանոթագրությամբ. «Այս բանաստեղծությունները առաջին անգամ լույս են տեսնում մեր պարբերականում»։