Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/350

Այս էջը հաստատված է

«Հայաստանի կոոպերացիա» - ում տպագրված է իբրև երկու քառյակ (աստղանիշերով բաժանված), ընդ որում` երկրորդը իբրև առաջին, իսկ առաջինը երկրորդ:

Խիստ շատ են տեքստային տարբերությունները (տողերի համարակալումը բերում ենք ըստ այս հատորի).

1 Մի տրտնջա վշտիդ համար՝ սիրո առատ աղբյուր է նա,

2 մի մորմոքա մեղքիդ համար—սիրտը սրբող սուրբ հուր է նա.

3 սերը կանցնի, մի վհատիր, կըմնա հուշ՝ մաքուր է նա,

4 սիրտդ թող միշտ հնչուն մնա, մահ է, երբ համզար ու լուռ է նա։

6 չարածներիդ համար միայն կասես` ափսոս, հազար ափսոս.

8 քանի հուրեր, քանի սերեր զուր հանգցրի—հազար ափսոս…

Երկար ժամանակ մեզ մտահոգում էր այն հարցը, թե ինչպես են առաջացել տեքստային այսքան տարբերությունները։ Մ. Մազմանյանի «Չարենցի հետ» հուշագրությունը պարզում է այդ հարցը. «Բանաստեղծ Ռաֆայել Զարդարյանի ալբոմում,— պատմում է նա,— Տերյանը գրել էր երկու քառյակ, որ ես անգիր գիտեի։ Երբ 1919 թվականին Թիֆլիսում մի հանդիպման ժամանակ արտասանեցի Չարենցի համար, նա իսկույն գրի առավ և ապա տպագրեց Երևանում լույս տեսնող «Կոոպերացիա» («Հայաստանի կոոպերացիա»— Վ. Պ.) ամսագրում։ Գրանցիր մեկն էր արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս», իսկ մյուսը՝ «Մի տրտնջա վշտիդ համար, սիրո առատ աղբյուր է նա» («Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին», 1961, էջ 60 — 61)։ Ուրեմն «Հայաստանի կոոպերացիա»֊ն տպագրել է ոչ թե ըստ Տերյանի ինքնագրի, այլ ըստ Մազմանյանի «արտասանության» ու Չարենցի «գրի առման»։ Այդ են հաստատում նաև հուշագրության մեջ բերված քառյակների հաջորդականությունն ու «Մի՛ տրտնջա ցավիդ համար — սիրո առատ աղբյուր է նա» քառյակի վերնագիրը (ոչ թե ըստ այժմյան տեքստի, այլ ըստ «Հայաստանի կոպերացիա»֊ի)։

Քառյակները երկրորդ անգամ տպագրվել են «Մարտակոչ», 1924, № 173 (31 հուլիսի) «Վահան Տերյանի անտիպ բանաստեղծությունը» վերնագրով և խմբագրության հետևյալ ծանոթագրությամբ. «1917 թ. գարնանը Վահան Տերյանը եկել էր Կովկաս՝ կազդուրվելու, սակայն իրեն հատուկ թափով ավելի զբաղված էր ընկերական շրջաններում ուրախ ժամանցով։ Ի պատասխան եղբոր, Ա.-ի (Արամի — Վ. Պ.) Էրզրումից գրած նամակին՝ թողնել քեֆերը և հոգ տանել առողջությունը վերականգնելու մասին, բանաստեղծն ուղարկում է նրան այս բանաստեղծությունը: Տպագրում ենք միանգամայն անփոփոխ»։ Քառյակների տակ տպված է «1917, գարուն, Թիֆլիս»։ 1925-ին այս քառյակները մուծվեցին «Երկերի Ժողովածու»֊ի 4-րդ հատորի «Սևագրություններ բաժինը «Ռ. Զարդարյանի ալբոմում» վերնագրով (էջ 61) իբրև մի բանաստեղծություն։

Ռ. Զտրդարյանի ալբոմից (պահվում է Հ. Թումանյանի արխիվում) հայտնի դարձավ, որ Տերյանը քառյակները իսկապես գրել է 1917 թ. գարնանը (քառյակների տակ Տերյանի ձեռագրով գրված է «1917 թ. գարուն, Թիֆլիս»)։ Պարզվեց նաև, որ «Հայաստանի կոպերացիա»-ում տպագրվածը ալբոմում եղած տեքստն է (Մազմանյանի հաղորդած)` մասնակի, գերազանցապես կետադրական տարբերություններով։ Տերյանի արխիվում պահվում է մի այլ ինքնագիր (գործ