Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/351

Այս էջը հաստատված է

№ 33), որը հավանորեն այս քառյակների ավելի նախնական տարբերակներից է։

Այդ ինքնագրում.

3 Սերբդ անցնի մի մորմոքա—կըմնա հուշ, մաքուր է նա

4 Սիրտըդ թոզ միշտ երգե կամ լա—մահ է մթին երբ լուռ է նա

Ե՛վ ալբոմի, և՛ այս տարբերակներից ավելի մշակված են «Մարտակոչ»—ում տպագրված տարբերակները (հավանորեն Տերյանը այդ ինքնագիրը մշակել նոր է ուղարկել), որից և արտատպում ենք։

Պահված երկու ինքնագրերում և առաջին հրատարակության մեջ («Հայաստանի կոոպերացիա»—ում) «Ռ. Զարդարյանի ալբոմումս գրվածները երկու տարբեր քառյակներ են (գծով կամ աստղանիշերով բաժանված)։ Առաջին անգամ սխալմամբ «Մարտակոչ»—ը դրանք տպագրեց իբրև մի բանաստեղծություն և այնուհետև մյուս հրատարակություններում կրկնվեց այդ սխալը։

Ռ. (Զարդարյանի ալբոմում քառյակները խորագիր չունեն։ Տերյանի արխիվում պահվող ինքնագրում քառյակների կողքին կարմիր թանաքով գրված է «Ռ. Զարդ. ալբոմում»։

«Ռ. Զարդարյանի ալբոմում» խորագիրը հետագա մի շարք հրատարակություններում դարձել է «Ռ. Զարդարյանի ալբոմից» կամ բոլորովին դուրս է ընկել։

94 «Գար ինձ հանկարծ հեռագիր» (էջ 102)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 56)։ Ծանոթագրություններում ասված է. «1919 թվին է գրված և վերաբերվում է իր կնոջը՝ Սուսաննային» (էջ 353)։

1918—ի հունվարին Տրեստ—Լիտովսկ գնալու ժամանակ Տերյանը կնոջը, երեխայի հետ, ուղարկել էր Ստավրոպոլ։ Բրեստից վերադառնալուց հետո Սուսաննային հանդիպելու նրա բոլոր փորձերը անհաջող անցան՝ քաղաքացիական կռիվների պատճառով կտրվել էր ամեն կապ ու հաղորդակցություն։ Ահա այդ ժամանակ է, որ նա գրել է այս բանաստեղծությունը։

95 «Այս հին ու նոր գրքերի վրա կորացած» (էջ 103)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 52)։ Բանաստեղծության հղացման մասին Տերյանը 1913 թ. օգոստոսին գրել է Խանզադյանին. «Մի սիրուն աղջիկ կար, մի փոքրիկ իշխանուհի (իսկապես իշխանուհի), 15—16 տարեկան գիմնազուհի, որը ինձ համբուրում էր և սիրում, և ես նրա «առթիվ» գրեցի այս տողերը» (այնուհետև բանաստեղծության ինքնագիրն է: Ծրարի վրա մատիտով գրված է՝ «նամակի մեջ կա ոտանավոր»):

Բանաստեղծությունը, ինչպես ասացինք, բերված է 1913 թ. օգոստոսի նամակում, ուրեմն այն գրված է այդ ժամանակ կամ մինչև այդ, բայց ոչ «1913—16 թվականներին», ինչպես ասված է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորում (էջ 352)։