Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/353

Այս էջը հաստատված է

97 «Ա՜խ, դեռ հնչում է քնքուշ մուզիկը» (էջ 105)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 26)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Մոսկվայի ուսանողական շրջանում» (էջ 352)։

Տերյանի արխիվում պահվում է մի տետր, ուր ամենատարբեր նշումների մեջ մենք գտանք նաև այս բանաստեղծության նախագիծ—սևագրությունը, որից պարզ դարձավ, թե պոետն ինչո՞ւ է ասում կիսախավարը «այնպես հուշիկ է, այնպես ձեզ պես»։ Կամ՝ «Աղոտ նայվածն իր ձերի պես խորն է»։ Ահա այդ նախագիծ—սևագրությունը.

Ախ դեռ հնչում է (վերևը՝ «լալիս է») քնքույշ մուզիկը
Եվ պոլոնեզ և կադրիլ և վալս
Ինքնագոհ լուրջ է լուսե Լուսիկը
Եվ խոժոռ որպես հիմար մի Սմայլս
Թող սմայլսությունըդ—ախ տես ինչ խորն է
Ինչ անսահման է վալսը բանալ՚
Տես ինչպես դառն է հեծում վալտորնը
Եվ նրանից դու սովորիր լալ
Ով է տվել քեզ Սմայլսի գրքերը
Ինչու կարդացիր…


Բանաստեղծությունը մնացել է անավարտ։ Հետո պոետը մշակել է, հեռացել հղացման հետ կապված կոնկրետ հանգամանքներից։

Լուսիկ — աղջկական ազգանունը Տեր—Սահակյան, հետո՝ Զոհրաբյան, Տերյանի ծանոթներից։

Սմայլս — Ս. Սմայլս, «Բնավորություն» գրքի հեղինակը (Թիֆլիս, 1888)։ Ինքնագրում՝

11 Ու սատանան այն, այն ծուռուբերանը

98 «Նստել այստեղ, անվերջ նստել ու նայել» (էջ 106)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 27)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Մոսկվայի ուսանողական շրջանում» (էջ 352), Այդ, ապա և մյուս հրատարակությունների մեջ թույլ է տրված վրիպակ՝ 10—րդ տողի (Մեր բանտն անել—զուր է տանջվել ու վայել) «բանտն»—ը տպագրվել է «բախտն»։

99 «Դարձել եք հեռու երկրներից» (էջ 107)


Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 31—32):

Ինքնագրում բանաստեղծությունը 6 տնից է, 4—րդ տնից հետո կա 5—րդ տուն.

Օ, հավատա ինձ՝ երբեք այսքան
Անուշ չի եղել տրտմությունն իմ