Օ, հավատա ինձ երբեք այսպես
Անուշ չի եղել տխրանքն իմ մեջ:
Պոետը այս տունը ջնջել է մի քանի գծերով և կարիք չկար, հակառակ հեղինակի կամքի, այն վերականգնել (գրեթե բոլոր հրատարակություններում), մանավանդ որ այն շատ է թույլ ու անմշակ կա և ուրիշ հանգամանք` չէ որ 4-րդ տան վերջին տողը (Ձեր դեմքը շիկնում հանկարծ այդպես) կապվում է հաջորդ տան 1-ին տողին (Երբ ինձ գրկում եք խանդակարոտ) և արանքում մի նոր տուն մտցնելը հակառակ է ինչպես բանաստեղծության արտահայտած տրամադրությանը, այնպես էլ կառուցվածքին այդ մասին իրավացի կերպով նշվել է նաև մամուլում («Գրական թերթ», 1956, № 39, 24 հոկտեմբերի):
Ինքնագրում 8-րդ տողի վերևը մատիտով գրված է.
Մի տրտում գիծ է նուրբ ակոսում
100 «Որքա՜ն փոխված եք… Պճնըված ճոխ» (էջ 108)
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ի 4 րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 33 — 34): Այդտեղ բանաստեղծությունը դրված է մեկ համարի տակ (№ 28), սակայն բանաստեղծության վերջին երեք տները անցել են հաջորդ էջը և տողերի նոր համարակալումը (1, 5, 10) ստեղծել է այնպիսի տպավորություն, թե երկու բանաստեղծություն է։ Այդտեղից մուծվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի «Սևագրություններ» բաժինը իբրև երկու տարբեր բանաստեղծություն (էջ 343, 344)։ Այդ հրատարակության մեջ բանաստեղծության մի այլ տարբերակը («Հիմա դու մեծ ես, շքեղ ու ճոխ» տողով սկսվող, Տերյանի արխիվ, գործ № 52) դիտվել է իբրև առանձին բանաստեղծություն և դրվել է «Անտիպ էջեր»֊ում (էջ 448—449)։ Հանգամանորեն տե՛ս մեր գրախոսականում («Սովետական գրականություն և արվեստ», 1944, № 10—11),
|