Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/355

Այս էջը հաստատված է

Սիրում ես նստել, ձեռքըս շոյել
Եվ մեղմ շշնջալ «իմ լավ պոետ…»
Ինձ նախանձում է ամբոխը ճոխ
Եվ ես օտար եմ այս բոլորին
Ու տիրում է ինձ մի ցավ աճող
Երբ փայփայում ես ինձ մտերիմ.
Մտաբերում եմ փոքրիկ մի տուն
Փոքրիկ մի սենյակ արևով լի
Մի աղջիկ չքնաղ, պարզ ու խնդուն
Այնքա՜ն լուսեղեն և սիրելի…
Եվ ինձ կանչում է մի երգ անդարձ
Երբ ես հիշում եմ որպես երագ
Եվ գիմնազուհու դուստրդ պարզ
Եվ շեկ մազերըդ մի հյուս արած…


Այդ տարբերակում կան նշումներ.

15 «ձեռքըս շոյել» բառերի վերևը մատիտով գրված է. «քնքույշ նայել»։

18 Ես խենթ մի պոետ խորթ բոլորին. հետո տողը լրիվ ջնջել է։

«Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի ծանոթագրություններում ասված է. «Որքա՜ն փոխված եք… Պճնըված ճոխ» բանաստեղծությունը դրված է «Մոսկվայի ուսանողական շրջանում» (էջ 352)։

«Որքա՜ն փոխված եք…»-ի ինքնագրում ընդգծված է 6-րդ տողի «այստեղ» (երբ տեսնելով ինձ այստեղ, հանկարծ) բառը։


16-րդ տողի (ճոխ ամբոխին այս, և Ձեզ` միշտ խորթ) «ճոխ»-ի տակ գրված է «Եվ»։ Մի քանի հրատարակություններում վերցված է «Եվ» մենք, երկմտելով հանդերձ, հարմար գտանք պահեք «ճոխ»-ը: 21֊րդ տողը (ես էլ հիշում եմ փոքրիկ մի տուն) նախորդ հրատարակություններում տպագրվել է սխալով.

Ես էլ հիշում եմ մի փոքրիկ տուն

Մենք պահում ենք այնպես, ինչպես Տերյանն է գրել։

101 Նամակ (էջ 110)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ի 4-րդ հատորի Սևագրություններ» բաժնում (էջ 47)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Պետերբուրգում 1913—16 թվականներին» (էջ 352):

9֊րդ տողի (Ծիծաղելի են Ձեզ այս խոսքերը) «Ձեզ»-ը նախորդ գրեթե բոլոր հրատարակություններում տպագրված է «Ձեր», որ հակառակ է մյուս տողերի իմաստին։

102 «Ափսոս չէ՞, Մարգո այս երեկոն» (էջ 111)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 48)։ «Հայրենիք» ամսագրի գրախոսը «Երկերի