Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/358

Այս էջը հաստատված է

104 «Երգն այս անզոր ու անզարդ» (էջ 113)


Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու» ֊ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 50)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է։ Պետերբուրգում 1913—16 թվականներին» (էջ 352)։ Բանաստեղծությունն ուղարկված է Նվ. Թումանյանին 1914 թ. հոկտեմբերին գրած նամակի հետ։ Ուրեմն գրված պետք է լինի 1914 թ. հոկտեմբերին կամ մինչև այդ, բայց ո՛չ 1915 կամ 1916 թվականներին: «Զարմանալի դիպվածով,— ասված է նամակում, — Ձեր նամակը համապատասխան թվաց իմ տրամադրության։ Ապացույց' վերջին օրերը գրած (դեռ անմշակ, բոլորովին սևագիր) ոտանավորս` ահա. (բերված է բանաստեղծության ինքնագիրը — Վ. Պ.)։ Տեսնո՜ւմ եք, ես էլ, չնայած իմ խառը գործերին ու մտքերին, անձնատուր եմ լինում հույզերին։ Բայց ավելին, ես երբեմն (գուցե լավ չեմ անում) տխրությամբ մտածում եմ`

Եվ նոքա, ում սիրեցի, իմ սիրով ու խենթությամբ

Արբեցին ու մոռացան — ու ինձ ոչինչ չըմնաց...» (քաղվածքը բերված է «Գեղարվեստ»-ի № 5-ում տպագրված «Սիրելի Պաոլո Մակինցյանին» բանաստեղծությունից։ Առաջին տողի «իմ ցավով»֊ը դարձել է «իմ սիրով»)։ Նամակի հետ ուղարկված ինքնագրում.

13 Եվ շողարձակ աչքերիդ

Տերյանի արխիվում պահվող ինքնագրի (գործ № 28) վրա մատիտով գրված է «N֊ին.»:

105 «Դու չրգիտես դեռ, որքան անմիտ են» (էջ 114)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3֊րդ հատորի ծանոթագրություններում: Խոսելով Տերյանի տրիոլետների մասին, Մակինցյանը գրում է. «Վ. Տերյանի նամակներից մեկում գտնում ենք ստորև բերված տրիոլետը, որ բացակայում է նրա թղթերում» (էջ 276)։


106, 107 Հանաք (էջ 115), «Ինչո՞ւ ես այդպես դու ինձ նախատում» (էջ 116)


Առաջին անգամ տպագրվել են «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 426, 438)։ «Հրատարակչության կողմից» ծանուցման մեջ ասված է. վերցված են «Պետհրատի հանձնարարությամբ պատրաստված Տերյանի անտիպ բանաստեղծությունների ժողովածուից»։ Թվում է «Հանաք» բանաստեղծության 4-րդ տողի վերջին բառը պետք է լինի «կըբերես...» (խմբագրության առաջարկությամբ այդպես էլ ուղղում ենք)։

108—113 «Փշե պսակ» գրքից

Առաջին անգամ տպագրվել են «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 5 —10)։ Ծանոթագրություններում ասված է. «Ներկա հատորում զետեղված № 1—6 ոտանավորները (այս հատորի 108 —113 — Վ.Պ.) նույն բնույթի (ծանոթագրողը ասում է «քաղաքական ոտանավորներ» — Վ. Պ.) գրվածներ են, որ պոետը մտադիր է եղեք ամփոփել «Փշե պսակ» ընդհանուր