Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/359

Այս էջը հաստատված է

խորագրի տակ։ Այս ոտանավորները գրված են 1906—1908 թվականների արանքում» (էջ 350): «Երկեր»—ի 1956 թ. հրատարակության մեջ իրավացի կերպով «Փշե պսակ»-ը։ դիտված է իբրև շարք։ Կազմողը, սակայն, այդ շարք է մուծել նաև 14 (ինքը 13 է ասում) ուրիշ բանաստեղծություններ։

«Այս բաժնի բանաստեղծություններից 6—ը… (այս հատորի 108—113 բանաստեղծությունների մասին ( խոսքը—Վ. Պ.),— գրում է ծանոթագրողը, — Տերյանն է «Փշե պսակ» խորագրի տակ, մյուս 13—ը… նոր ենք ավելացրել դրանք դրված են նույն շրջանում և ունեն նույն բնույթը» (էջ 718)։ Որևէ բանաստեղծություն այս կամ այն շարքում դնելը, շարք ստեղծելը բանաստեղծի իրեն գործն է։ Մենք մեզ իրավունք չենք վերապահում միջամտել, որքան էլ «բնույթով» նման բանաստեղծություններ լինեն։ Բնորոշ է, որ հետագայում այդ շարք մուծված «Կյանքի որբերը» և «Հոկտեմբերին» բանաստեղծությունները Տերյանը ինքը տպագրության է տվել առանց որևէ շարքում դնելու, իսկ «Աղբյուր»—ը նախ դրել է «Մթնշաղի անուրջներ»—ում, հետո հանել է այդ շարքից և առհասարակ չի նշել, թե որևէ շարքում պետք է դներ։ Մենք, հենվելով Մակինցյանի վկայության վրա, «Փշե պսակ» գրքիցս շարքն ենք դնում միայն այն 6 բանաստեղծությունները, որ դրված են «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորում։

Տերյանի ձեռագրով գրված է.

«Փշե պսակ» գրքից

Եվ ապա, առանց վերնագրի, իբրև այդ շարքի 1—ին բանաստեղծություն, դրված է «Լուսաբացին նա բարձրացավ կախաղան»—ը: Այսինքն Տերյանը այդ բնաբանը դրել է շարքին և ոչ թե մի բանաստեղծությանը, ինչպես ներկայացվել է հետագայում։ Բնաբանը վերցված է Ե. Բարատինսկու «На что вы дни!» բառերով սկսվող բանաստեղծությունից։ Նույն բնաբանը Տերյանը դրել է նաև «Գիշեր և հուշեր» շարքին։


108 «Լուսաբացին նա բարձրացավ կախաղան» (էջ 117)

Տե՛ս շարքի ծանոթագրությունը։

Տերյանի արխիվում պահված է այս բանաստեղծության երկու ինքնագիր։ «Երկեր»—ի 1956 թ. հրատարակության մեջ ասված է. «Ձեռագրի հիման վրա… բանաստեղծության 10—րդ տողի «սգավոր» բառը փոխարինված է «հեռավոր», 11—րդ տողի «մութ»—ը «սև» բառերով» (էջ 718։ Ընդգծումները ծանոթագրուղինն են — Վ. Պ.)։ Վկայակոչված ինքնագիրը (գործ № 34ա) պակասավոր է ու կիսատ և, ընդհակառակը, մյուս ինքնագիրը (գործ № 34բ)՝ մշակված ու լրիվ:

Մենք վերցնում ենք այս տարբերակը՝ մի բառ միայն՝ առաջին տողի աոաջին բառը պահպանելով մյուս տարբերակից (ոչ թե «լուսադեմին», այլ «լուսաբացին»): Այդ է թելադրում ավանդույթը՝ այդ տողով է հայտնի բանաստեղծությունը, դա փոխարինում է վերնագրին։

Մյուս տարբերակում.