Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/360

Այս էջը հաստատված է

1 Լուսաբացին բարձրացավ նա կախաղան

7 — Լուսածագի ծիրանագույն մշուշում

8 Յայտվում Լին ճաճանչները ցան ու ցիր…

9 Մռայլ սպան լուռ շրջում էր ձախ ու աջ

10 (Արդյոք հիշե՞ց նա իր մորը հեռավոր)

11—Գունատվում էր սև գիշերը և մի խաչ


109 «Ողջույն քեզ, տանջանք, ահեղ հիացում» (էջ 118)

Տե՛ս շարքի ծանոթագրությունը:

110 «Երանի՜ նրանց, որ մութ բանտերում» (էջ 119)

Տե՛ս շարքի ծանոթագրությունը։

«Երկեր»—ի 1956 թ. հրատարակության ծանոթագրություններում ասված է. «Տերյանի ձեռագրի հիման վրա ուղղված է 1923—25 թթ. և 1940 թ. հրատարակություններում թույլ տրված սխալը. 5—րդ տողի «սիրալ» բառը փոխարինված է «սրտով» բառով» (էջ 718)։ Ընդգծումները ծանոթագրողինն են — Վ. Պ.)։

Ինքնագրում.

6 Մնացին պայծառ հպարտ և անահ

Հետո ջնջված է «պայծառ»—ը և վերևը դրված «տոկուն»։

111 «Գիշեր ու ցերեկ համաչափ զարկով» (էջ 120)

Տե՛ս շարքի ծանոթագրությունը։

«Երկեր»—ի 1956 թ. հրատարակության ծանոթագրություններում ասված է. «12—րդ տողի «արթուն» բառը ինքնագրի հիման վրա փոխարինված է «արդեն» բառով» (էջ 718)։

Ընդգծումները ծանոթագրողինն են — Վ. Պ.)։

Այս ուղղումը առաջ է բերել բուռն վեճ։ Ասել են, թե Տերյանը գրել է ոչ թե «արդեն», այլ «արթուն» և վկայակոչել են ինքնագիրը (գործ № 60)։ Սակայն վկայակոչված գործում, որ Տերյանի ամենամաքուր ինքնագրերից է, չկա «արթուն» բառը և այս վեճն էլ, ուրեմն, ավելորդ է։ Մի քանի հրատարակություններում փոփոխված են բանաստեղծության նախավերջին և վերջին տողերի տեղերը։

112 «Լռել են արդեն երգերը հզոր» (էջ 121)


Տե՛ս շարքի ծանոթագրությունը։

«Երկեր»—ի 1956 թ. հրատարակության ծանոթագրություններում ասված է.

«Ուղղված է 16—րդ տողում թույլ տրված սխալը, «բնության» բառը փոխարինված է «բռնության» բառով, ինչպես՝ ձեռագրում» (էջ 718)։ Ընդգծումները ծանոթագրողինն են — Վ. Պ.)։

'113 «Կանչում են ինձ գիշերն ի բուն, աղաղակում իմ հոգում» (էջ 122)

Տե՛ս շարքի ծանոթագրությունը: