Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/361

Այս էջը հաստատված է

114 «Քեզ եմ երգում, կարմի՛ր» (էջ 123)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 11)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «1917 թվի հեղափոխությունից հետո» (էջ 350)։

8 տողից կազմված այս բանաստեղծությունից հաճախ դուրս է մնացել 4-րդ տողը (Վառվի՛ր.)։

115 «Հարյավ հավետ, հարյավ հոգին իմ որբ» (էջ 124)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 12)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է։ (1917 թվի հեղափոխությունից հետո (էջ 350)։ «Երկերի ժողովածուս֊ի 4-րդ հատորում 2-րդ տողից (Մահանըման բնից, քնից անարգ) դուրս է ընկել «քնից» բառը, 7-րդ տողի (Իջավ անմար մի լույս, մի հուր վերին) «վերին» բառը դարձել է «վերջին», իսկ «անմար»-ը բոլորովին է դուրս է ընկել։ 8-րդ տողի (Եվ հրդեհեց հոգիս) «հոգիս» բառը դարձել է «հոգուս»։

116, 117, 118, 119 «Եկավ երկաթ քայլով» (էջ 125), «Ե՛լ, դեմոկրատիա» (էջ 126), «Ջարդեցե՛ք անդուլ, անգութ, անխնա» (էջ 127), «Ս՛եր թշնամին թերում է «տանկեր» (էջ 128)


Առաջին անգամ տպագրվել են «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 13, 14, 15, 18)։ Ծանոթագրություններում ասված է. գրված են «1917 թվի հեղափոխությունից հետո» (էջ 350)։

120 «Մշտունայն այս հոգսերում» (էջ 129)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ի 4֊րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 16)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «1917 թվի հեղափոխությունից հետո» (էջ 350)։

«Երկերի ժողովածու»֊ի 4֊րդ հատորում (ապա մյուս հրատարակություններում) աղավաղված է բանաստեղծության 5-րդ տողը։ Տպված է՝ «Միայն դու, ես սիրտ մաշողս և դարձված առեղծված, թե ո՛ւմ է դիմում բանաստեղծը, ո՛վ է սիրտ մաշողը, որ ողջակիզվում, սիրում է, որին հավատում է պոետը։ Ինքնագրում ասած է.

Միայն դու ես, սիրտ մաշվող

Այժմ հասկանալի է, որ բանաստեղծը իրեն, իր սրտին է դիմում, նա է «մաշվող»-ը (և ոչ «մաշող»-ը)։

121 Քաղաք (Ձեր շքեղ շենքերի ծանրությամբ սրտմաշուկ) (էջ 130)

Առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթ», 1935, № 1 (10 հունվարի) առանց վերնագրի, «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ և ծանոթագրությամբ, թե այս և հետևյալ («Ես ձեզ բերի բարի լուրս) բանաստեղծությունները «հավանաբար գրված են 1905 —1906 թթ. շրջանում… սույն ենթադրությունը արվում է ինչպես նրա գրչագրի հիման վրա, այնպես էլ մասամբ