ըստ բանաստեղծությունների բովանդակության»: Գրչագրին դիմելը (առանց փաստեր բերելու) համոզիչ չէ, ինչ վերաբերում է բանաստեղծությունների բովանդակությանը («կրկնակի գալստյան զանգերն եմ ես Լսում», «հատուցումն է գալիս», «զարթնում են այն մարդիկ, որ մեռան» — հիշենք Հ. Հակոբյանի «մեռան չկորան»-ը) հուշում են, որ դրանք պետք է գրված լինեն ոչ թե 1905 —1906 թվականներին, այլ ռեակցիայի տարիներին կամ, որ ավելի հավանական է, այդ շրջանին հաջորդած հեղափոխության նոր վերելքի տարիներին:
«Գրական թերթ»-ում կան այլընթեռնումնե+ր. 4-րդ տողի (Քաղաքնե՜ր, ձեր բանտից արդյոք կա՞ վերադարձ) «բանտից»-ը տպվել է «բանտում», իսկ վերջին տողի (Քաղաքնե՜ր, զարթնում են այն մարդիկ, որ մեռան…) «այն մարդիկ»-ը դարձել «մարդիկ այն»։
122 «Ես ձեզ բերի բարի լուր» (էջ 131)
Առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթ», 1935, № (10 հունվարի) առանց վերնագրի, «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ։
Տե՛ս նաև նախորդ բանաստեղծության ծանոթագրությունը։
123, 124, 125, 126, 127, 128 «Գայլերն են որնում... քամին է շաչում... (էջ 132), «Լաց, լաց, իմ մուսա, մարզիկ չլացին» (էշ 133), Աքսորավայրում» 134), «Արևն արթնացավ, արևը մեզ ի՜նչ» (էջ 135), «Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց» (էջ 136), «Արևելքը ալ քող նետեց ուսերին» (էջ 137)
Առաջին անգամ տպագրվել են «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 423, 430, 431, 434, 436, 415). 129 «Իմ երկինքք հիմա քացված է» (էջ 135)
Առաջին անգամ տպագրվել է «Հոկտեմբեր֊նոյեմրեր»-ում (էջ 140) և ծանոթագրվել (բերված է № 63 բանաստեղծության ծանոթագրության մեջ)։ Ինքնագրի պահպանված լուսանկարից պարզվում է, որ այս բանաստեղծության 7- րդ տողը (Արևոտ են արագ օրերը) բոլոր հրատարակություններում աղավաղված է Տերյանը գրել է «արագ օրերը»:
130 Վերածնություն (էջ 139)
Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի «Անտիպ էջեր» բաժնում (432): Տերյանագիտության մեջ, «բովանդակությունից ելնելով», «Վերածնություն»-ը համարվել է 1912 թվականից հետո, նույնիսկ հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին գրված բանաստեղծություն։ «Վերածնության» մեջ տեսել են աշխարհայացքի անցյալի «մոլորություններից» ազատված, «մարքսիզմի ըմբռնմանը» հասած բանաստեղծին։ Եվ ապա «իր աշխարհայացքի այդ էվոլյուցիան պոետը ճշմարտացի կերպով արտահայտել է «Վերածնություն» բանաստեղծության մեջ»։ Այս ընթացքը հասցրեց նրան, որ «Վերածնություն»-ը մուծվեց «Հոկտեմբերյան երգեր» շարքը և համարվեց