Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/364

Այս էջը հաստատված է

ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուշեր Լազարյանց ճեմարանի (էջ151)

Տերյանի մեզ հասած միակ ընդարձակ չափածո գործն է, ավելի ճիշտ, միակ ընդարձակ չափածո երկրի հատվածը: Առաջին անգամ տպագրվել է«Երկրի ժողովածու»-ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 19-25): Ծանոթագրություններ ասված է. «Այս պոեմը ծրագրվածէր 1912 թ. աշնանը: Նույն պահին էլ գրված է եղել այն, ինչ մենք ներկայիս լույս ենք ընծայում: Հենագայում պոետներին չհաջողվեց վերադառնալ այդ նյութին և պոեմը մնաց անավարտ» (էջ 350): Այդ հրատարակության մեջ տպագրվել են պոեմից յոթ գլուխ, ութերորդ Գրված է ծանոթագրություններով, որովհետև «սևագրություն» է (էջ 352): Մենք 8-րդ գլուխը ևս դնում ենք նախորդների հետ, որովհետև ամբողջ բաժինը «սևագրություններ» է կոչվում: Այդ գլուխը «բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի տպագրված է առանձին, «կորուստից» փրկված ու առաջին անգամ հրատարակվողբանաստեղծություն (էջ էջ454):

(Պոեմի բնաբանը Иных уж нет, а те далече … վերցրված է Պուշկինի «Եվգինի ՕնեգիՆ» պոեմից (8-րդ գլուխ): Պուշկինն էլ (որոշ փոփոխություններով) վերցրել է Սաադու «Բուստան» պոեմից «Как Саади некогда сказал» գրել է Պուշկինը): Առաջին անգամ Սաադու այդ խոսքը Պուշկինը օգտագործել է «Բախչիսարայի շատրվանը» պոեմի բնաբանում: Այդ խոսքը օգտագործել են նաև Բելինսկին, Դոբրոլյուբովը, Գորկին և ուրիշները:

Ինքնագրում պոեմի շապկի վրա մատիտով գրված է «Հուշեր Լազարյանց ճեմարանի» (և ոչ Լազարյան, Տերյանը պոեմում մի քանի անգամ է գործածել այդ ազգանունը և միշտ «Լազարյանց» ձևով) և քիչ ներքև թանաքով «օքտավները պետք է գրել»: Ապա մի թերթի վրա մատիտով գրված է «հուշեր», Պուշկինից վերցրված բնաբանը և առաջիին գլխից 6 տող: Պոեմի թանաքով գրված տեքստը վերնագրված է «Հուշեր» ու ապա մատիտով ավելացված «Լազարյանց ճեմարանի» բառերը և Պուշկինից վերցրված բնաբանը:

Շարունակում ենք ծանոթագրությունները ըստ պոեմի գլուխների:

.Տերյանի «մեծ կտավի» գործերի մասին տե՛ս մեր՝ «տերյանի վեպերն ու պոեմները» հոդվածը («Գրականության ուժն ու հմայքը, 1963, էջ347-361):