Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/366

Այս էջը հաստատված է

«Ոջիլ»—Ճեմարանի վերակացուներից, որին աշակերտները տվել էին այդ մականունը։

Բագիլ( (Վասիլի Վասիլևիչ Պոնոմարյով)—Ճեմարանի վերակացուներից: 7—րդ գլուխ

«Ոմանք էլ չըկան և ոմանք հեռվում» — պոեմի բնաբանի թարգմանությունն է։

2 «Կանցնեն դարեր, դարեր երկար ու անթիվ» (էջ 159)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 17):

Տերյանը Շահումյանի՝ «այդ ազնիվ, սիրելի, լուսեղեն մարդու» մասին գրել է «Երեք հանդիպում» և «Անմոռա՜ց ընկեր…» հուշ—հոդվածները։ Մակինցյանը գրում է. «Կանցնեն դարեր…»—ը Տերյանը «փորձել է գրել ընկ. Շահումյանի հիշատակին։ Սակայն համարելով այդ փորձը անհաջող, նա իր «Գազել խնդության» հին ոտանավորը նվիրեց «անմոռաց Ստեփան Շահումյանի անմահ հիշատակին» («Երկերի ժողովածու», 4—րդ հատոր, էջ 350)։ Ուրեմն «Կանցնեն դարեր…»—ը Շահումյանի մասին հրելիք բանաստեղծության սևագրությունն է, իսկ «Գազել»—ը Տերյանի մինչ այդ գրած բանաստեղծություններից է, որ նա նվիրել է Շահումյանին։ Տերյանը Շահումյանին նվիրել է կենսուրախ, մարտական, մեծ հեղափոխականին պատշաճող բանաստեղծություն։ Այդ է «Գազել»—ը Շահումյանի մասին գրված բանաստեղծություն համարելու հոգեբանական հիմքը։

«Կանցնեն դարեր…» բանաստեղծության մեջ և «Անմոռա՜ց ընկեր…» հոդվածում Տերյանը փորձել է բնութագրել Շահումյանին, այդ է պատճառը գնահատականների ու բնութագրությունների երբեմն բառացի նմանության («կարմիր անուն», անունը «դրոշի նման» և այլն)։ «Կանցնեն դարեր…» և «Գազել» բանաստեղծությունների մասին հանգամանորեն տե՛ս այս հրատարակության 1—ին հատոր, էջ 343—345 և մեր «Անհրաժեշտ ճշտում» հոդվածը («Գրական թերթ», 1959, № 36,

4 սեպտեմբերի)։

3 «Անհանգիստ է հոգիս ու տրտում…» (էջ 160)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 59)։ Ծանոթագրություններում ասված է. «գրված է Պետերբուրգում, պատերազմի շրջանում» (էջ 353)։

Հատորի ծանոթագրություններում կա այլընթեռնում.

5 Ես տեսնում եմ անկումն ամենի,

4 «Վարդերըս հիմա կարմիր» (էջ 161)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»—ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 451)։

5 Աղոթք (էջ 162)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»—ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 408)։ «Երկերի ժողովածու»—ի 1—ին