Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/369

Այս էջը հաստատված է

ժողովածու»—ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 409)։ Նախատեսված է իբրև սոնետ, սակայն չի ավարտված՝ չկա 14—րդ տողը։

20, 21 «Ես չեմ մոռանում կարոտով մի հաշտ» (էջ 178), «Մայրս ուներ ձեռներ բարակ» (էջ 179)

Առաջին անգամ տպագրվել են «Հոկտեմբեր—նոյեմբեր»—ում (էջ 137) և ծանոթագրվել (բերված է «Բանաստեղծություններ» բաժնի № 63 բանաստեղծության ծանոթագրության մեջ)։

22 «Երկրպագի՛ր, երկրպագի՛ր հողին» (էջ 180)

Առաջին անգամ տպագրվել է «Հոկտեմրեր—նոյեմբեր»—ում (էջ 140) և ծանոթագրվել (բերված է «Բանաստեղծություններ» բաժնի № 63 բանաստեղծության ծանոթագրության մեջ)։

23 «Հեռավոր աստղերի ոսկեղեն կրակներ» (էջ 181)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»—ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 435):

24 Երգ (էջ 182)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»—ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 419)։ Նվիրված է Անդրեասին։ Ո՞վ է Անդրեասը (Պատվականյան)։ 1907 թվականին Օնիկ Օհանջանյանին գրած մի նամակում Տերյանը հայտնում է. «Վերջին նամակիս հետ ուղարկել եմ նաև մի նամակ Անդրեասի քրոջից, որն ստացել էի քեզ ուղարկելու համար և կարդացի: Քույրն այդ նամակում գրում է, թե Անդրեասի փողերը վերջանում են և խնդրում է «մի բան անել»։ Ես գրեցի Վանդային և օրերս նրանից պատասխան ստացա, որտեղ հայտնում է, որ նրան (Անդրեասին) իմ խնդրանքի համաձայն տվել է 10 ռուբլի և խոստանում է տանել սպիտակեղեն և այլն»։ Անդրեասը Լազարյան ճեմարանի սան էր, որ զենք պահելու մեղադրանքով 1907 թ. ձերբակալվեց և դատապարտվեց տաժանակիր աշխատանքի։ Ազատվեց 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո և կարճ ժամանակ անց վախճանվեց Բաքվում: Անդրեասի մասին Տերյանը խոսում է նաև Խանզադյանին գրած նամակներում:

25 «Կանչում էի խենթ կարոտով՝ դու չեկար» (էջ 183)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»—ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 393)։ «Երեքհատորյակ»—ի 2—րդ հատորում ասել էինք. «7—րդ տողը («Մարդ չըտեսա — տառապանքը իմ տկար —») ուղղում ենք ըստ իմաստի.

Մարդ չըտեսավ տառապանքը իմ տկար —» (էջ 446):

Ուղղել էինք և երկմտում էինք, մանավանդ որ առարկության ձայներ էին հասնում մեր ականջին։ Վերջերս գրեթե անակնկալ գտնվեց այդ ուղղումի համար


24 Վահան Տերյան, հ. II