Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/372

Այս էջը հաստատված է

Թարգմանություններ

Շատ են ու բազմազան Տերյանի թարգմանությունները անտիկ, եվրոպական, ռուս, հնդկական և վրացական գրականություններից։ Սաֆո, Հայնե, Վեոլեն, Վերհարն, Շնիցլեր, Բոդլեր, Ուայլդ, Բրյուսով, Սոլոգուբ, Վ. Իվանով, Թագոր, Ռուսթտվելի, Ծերեթելի. ահա այն հեղինակները, որոնց երկերից կատարված թարգմանությունները հասել են մեզ «Այժմ աշխատում եմ Էրայժմ գրքի վրա և Հոմերոսի «Իլիական»֊ից եմ ուզում փորձեր անել»— ասել է պոետը էջմիածնի 7 Գևորգյան հոգևոր ճեմարանի վարչությանը գրած 1911 թվականի ապրիլի 27-ի դիմումի մեջ։ «Ունեմ թարգմանական փորձեր,— գրել է Տերյանը նույն դիմումում,— հունարենից, լատիներենից և ֆրանսերենից (Սոֆոկլես, Բոդլեր, Վեռլեն, Ուայլդ, էրազմ)»։

Խանզադյանին 1908 թ. մայիսին գրած մի նամակից պարզվում է, որ, Գ. Լևոնյանի խնդրանքին ընդառաջելով, Տերյանը հանձն է առել թարգմանելու Վ. Հյուգոյի «La legende des siecles-u գրքից մի քանի կտոր։ Հայտնի է, որ ավելի վաղ 1907 թվականին, Օ. Օհանջանյանին ուղարկած նամակում գրել է, թե ինքը «մտադիր է» թարգմանել է. Անդրեևի «Ծիծաղ» և «Սուտը» պատմվածքները


  • Այս անուններից վեճ է հարուցել մասնավորապես էրազմ Ռոտերգամցին։ Տերյանի վկայությունից զատ, թե «այժմ աշխատում եմ էրազմի գրքի (խոսքը «Հիմարության գովքը» երկի մասին է— Վ. Պ.) վրա», նաև` ունեմ թարգմանական փորձեր» էրազմից. հայտնի է Ավ. Իսահակյանի վկայությունը. «Նամակներից մեկի մեջ (իրես ուղղված—Վ. Պ.) գրում էր, որ սկսել է թարգմանել

էրազմ Ռոտերդամցու «Հիմարության գովքը» նշանավոր գիրքը» («Վահան Տերյանը Ժամանակակիցների հուշերում», 1964, էջ 35 — 36)։ Բայց մինչև այս տողերի տպագրությունը պրոֆեսոր Ս. Հակոբյանը «Արգ»-ում 1922-ին տպագրած «Վահան Տերյան» աշխատության մեջ հայտնել էր, թե պոետը թարգմանած ունի էրազմի «Հիմարության գովեստը»։ Մի տարի անց, «Վահան Տերյան» գրքի առանձին հրատարակության մեջ, ասված է. «Բանաստեղծ Ավետիք Իսահակյան իր մի նամակի մեջ... հաղորդում է մեզ, որ Վահան Տերյան թարգմանել է լատիներեն բնագրից էրազմի «Հիմարության գովեստը», որ սակայն մինչև հիմա մնացել է անտիպ» (էջ 15): Խոսելով «Արեգ»֊ում տպագրված Վահան Տերյան» ուսումնասիրության մասին, «Գրասերը» (Յ. Խանզադյան) «Պայքար»-ի 1923 թ. № 1-ում այգ կարծիքը ևս գնում է «սխալ... կամ մասամբ միայն ճիշտ» տեղեկությունների շարքում (էջ 13)։ Երկու տարի հետո Խանղագյանր, նորից անդրադառնալով այդ հարցին, գրել է. «...բացարձակ սխալ չէ Հակոբյանի հաղորգած այն լուրը, թե Տերյանը թարգմանել է լատիներեն բնագրից էրագմի «Հիմարության գովեստը», նա, ճիշտ է, չի կատարել այդ թարգմանությունը, բայց լուրջ մտադրություն է ունեցել անելու այգ (նյութեր է հավաքել ուսումնասիրել է սկսել և այլն)» («Խորհրդային Հայաստան», 1925, 175, 2 օգոստոսի)։

Առանց յրացուցիչ փաստերի դժվար է հավաստի ասել' ավարտված է այդ թարգմանաթյանը, թե ոչ։