Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/375

Այս էջը հաստատված է

Է. ՎԵՐՀԱՐՆ

Գլուխ (էջ 197)


Առաջին անգամ տպագրվել է «Ձայն», 1906, № 9 (19 նոյեմբերի), Վահան Տեր֊ Գրիգորյան ստորագրությամբ: Բանաստեղծության տակ նշված է թարգմանության տեղը` Մոսկվա։ Տերյանը այս թարգմանությունը, ինչպես և մյուս թարգմանությունները, չի մուծել ո՛չ «Մթնշաղի անուրջներ»-ը, ո՛չ էլ «Բանաստեղծություններ»֊ի 1-ին հատորը։ «Երկերի ժողովածու»-ի 1-ին հատորում գրված է ծանոթագրությունների այն բաժնում, որ վերնագրված է` «Մինչև 1908 թ. պարբերականներում լույս տեսած ոտանավորները, որոնք չեն մտել «Մթնշաղի մեջ» (էջ 85 —86)։ Այսպիսի անջատման հետևանքով այն չի մտել ո՛չ «Թարգմանություններ» (3-րդ հատոր, էջ 123—264), ո՛չ էլ «Թարգմանական փորձեր» բաժինը (4-րդ հատոր, էջ 69—89)։


Թարգմանության 9-րդ տողի (Սև ամբոխը, կրծքում պահած լոկ չարություն օձագալար) «չարություն» բառը գրեթե բոլոր հրատարակություններում դարձել է «կուրություն»(«կուրություն օձագալար»), որ հայերեն գրեթե անիմաստ է (ռուսերեն՝ Зло величавое змеей. Տե՛ս Э. Верхарн, Избранное, Москва, 1955 г., сгр. 51:


Վ. ԲՐՅՈւՍՈՎ

Բանաստեղծություններ

Տերյանը ռուս պոետներից ամենից շատ մոտ է եղել Բրյուսովին ու ամենից շատ նրանից է թարգմանել։ Այդ բացատրվում է և՛ նրա պոեզիայի նկատմամբ տածած սիրով, և՛ մեր գրականությանը Բրյուսովի մատուցած բացառիկ ծառայությունների բարձր գնահատանքով։ Բրյուսովի ստեղծագործությամբ Տերյանը հետաքրքրվել է սկսած 900֊ական թվականներից։ Առաջին թարգմանությունները տպագրվել են 1912 թվականին «Հուշարար» երկշաբաթաթերթում։ Հենց այդ շրջանից էլ (կամ 1813 թ. առաջին ամիսներից) սկսվում են Բրյուսովի և. Տերյանի անձնական ծանոթությունն ու բարեկամությունը։ 1913 թվականի մարտի 30-ին Տերյանը նամակով դիմում է «մեծահարգ Վալերի Յակովլևիչին». «Ստացա Ձեր ուղարկած լուսանկարը… Լուսանկարն իմ թարգմանություններով հանդերձ (10 ոտանավորների — 1) Քաղաքին, 2) Մենություն, 3) Անառակ որդի, 4) Հուշերի ժամ, 5) Օրհնություն, 6) Օրորոցի երգ, 7) L’ennui de vivre, 8) Փախուստ, Տխուր երեկո, 10) Լինել մենակ (այս երկ ու թարգմանություններն արդեն տպված Էին*, սակայն կոմպլեքսի համար դրանք ևս ուղարկում եմ, ապա գուցե և նորից երկու-երեք թարգմանություն, եթե հասցնեմ մշակելը)։ Այս բոլոր թարգմանությունները, ինչպես և լուսանկարը, նույնպես նաև կարճառոտ մի ակնարկ Ձեր անձնավորության և պոեզիայի մասին, ուղարկում եմ Վենետիկ, ուր Ս. Ղազարի կղզու վրա հիմա տպագրվում է առաջ Թիֆլիսում հրատարակվող «Գեղարվեստս («Искусство») հանդեսը»։ Տերյանի ուղարկած բանաստեղծություններից

Տե՛ս «Հուշարար, 1912, № 2 (նոյեմբեր, էջ 17)։