Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/376

Այս էջը հաստատված է

ութը (բացի «Հուշարար»-ում տպագրվածները) տպագրվեցին «Գեղարվեստ»-ի 5-րդ գրքում 1913 թ.. Մեր օրերի ռուս պոետները խորագրի տակ, Բրյոսովի նկարով և նրա մասին Տերյանի գրած համառոտ բնութագրականով.

«Անշուշտ բոլորովին անհայտ և անծանոթ մի անուն չէ հայ գրասեր ընթերցողի համար Վալերի Բրյուսովի անունը: Սակայն ռուս գրականության մեջ իսկ այս հեղինակը, ըստ իս, դեռևս չի գնահատված ըստ արժանվույն, թևե նրա անունը արդեն պատվավոր տեղ է գրավում լավագույն ռուս գրողների շարքում: Գրական ասպարոզ գալով 90- ական թվականներին, նա նորագույն գրական շարժման առաջին և լավագույն գործիչներից մեկը հանդիսացավ: Իր ընկերակիցների հետ միասին, և ավելի քան նրանից որևէ մեկը նա սկզբում ծաղրի ու հալածանքի առարկա դարձավ դեղին մամուլի (գեղարվեստի այդ մշտական ու ոխերիմ թշնամու) ճահճացած ու ծանծաղամիտ բանակի առջև: Սակայն երկար տարիների արդյունավոր ու ցայտուն ստեղծագործությամբ ստիպեց նա իր ոխերիմ թշնամիներին այնքան հասկանալու և գնահատելու իրան: Անշուշտ ապագային է մնում այս հեղինակի իսկական գնհատությունը: Ներայումս Վալերի Բրյուսովը հայտնի է ոչ միայն իբրև արվեստագետ պոետ, այլև իբրև քննադատ և լավագույն պուշկինագիրներից մեկը: Մինչև այս տարի նա ամսագիր խմբագիրներից մեկն էր, այժմ ևս այդ ամսագրի մերձավոր աշխատակիցն է»:

Այնուհետև Տերյանը շատ համառոտ անդրադառնում է իր թարգմանություններին.

«Մտադրելով մի շարք թարգմանություններ տալու ռուս նորագույն պոետներից, ես սկեցի Վալերի Բրյուսովից սակայն, դժբախտաբար, այստեղ չեմ կարող տալ ոչ միայն լիկատար գաղափար այդ պոետի մասին, այլ անգամ ոչ բոլոր թարգմանություններս այս հեղինակից: Ավելորդ չեմ համարում հիշել նաև, որ մեր գրականության մեջ շատ սակավ են (որպեսզի չասեմ թե գրեթե չկան) թարգմանություններ այս պոետից. ինձ հայտնի է երկու թարգմանություն նույն` «Քարտաշ» ոտանավորի»:

Բրյուսովին Տերյանի գրած 1913 թ. մարտի 30-ի նամակից երևում է, որ նա Բրյուսովից կատարել է նաև այլ թագմանություններ: Հաղորդելով, որ «Գեզավեստ»-ին ուղարկում է իր տասը թարգմանությունները, նա, ինչպես տեսանք, ավելացնում է. «… ապա գուցե և նորից երկու-երեք թարգմանույթւոն, եթե հասցնեմ մշակելը»: Ցարդ չեն գրված այդ երկու-երեք թարգմանություններ»-ը:

Տերյանը, ինչպես ցույց են տալիս առանձին փաստերը, Բրյուսովից թարգմանույթւոննե կատարել է նաև հետագա տարիներին: Պոետի արխիվում պահպանվել է Բրյուսովի «Արարատի մոտ» («Գոհություն և փառք», Քրոնոս սրբազան» տողով սկսվող) բանաստեղծությունը (կիսատ թարգմանության սևագրությունը տե՛ս «Թարգմանության փորձեր» բաժնում):

Փոխում ենք թարգմանությունների ավանդական, ինչպես և ժամանակագրական («Երեքհատորյակ»-ի) կագը: Տերյանը հիմնականում թարգմանվել է «Urbi et Orbi» («Граду и миру» 1901-1904) և «Все напевы» գրքեր»-ից (1906-1909): Մենք դասավորում ենք ըստ այդ «գրքերի»-ի` պահպանելով նաև դրանց մեջ եղած դասավորությունը (ըստ բաժինների): Իրար մոտ ենք բերել տարիներ շարունակ «օտարացված» «Փախուստ» և «Անառակ որդի»