Թողած Երևանըդ սիրուն,
Ուր քեզ օրորում էր Ասոն,
Հառել ես հայացքըդ հեռուն,
Որպես մի նոր Յազոն:
Այնտեղ՝ նաիրյանն է նազում—
Ասոդ լացացնում է «մեին».—
Քեզ այլ մի մուզիկ է հուզում—
Օվկիանի երգն, ամեհին…
Հիմա սոսիները ծաղկում,
Ինչ քա՞ղցր կանչում են քեզ Նորք,
Իսկ դու՝ երազում ես անքում ես անքուն,
Անքուն տենդով—«Նեվ-Յորք»:
Գնա՛, ես օրհնում եմ ագահ
Կարոտն ու հրահրումն այդ խոր,
Բայց կըգա, օ գիտեմ ես, կըգա,
Կըգա տրտում մի օր.—
Ու մեին մեր, նվագն իր մորմոք
Սրտում քո անհանգրվան
Կերգե, և հոգիդ անամոք
Կասե՝ «օ, Երևա՜ն»…