Տարիներ անց, աշակերտելով Մառին և ուսումնասիրելով վրացերեն լեզուն, Տերյանը ցանկացել է թարգմանել «Ընձենավոր »-ը:
«1912 թվականին,— գրում է Գ. Լևոնյանը,— ես արտասահման գնալիս մի քանի օրով կանգ էի առել Պետերբուրգում. այցելեցի Տերյանին, նա այն ժամանակ ուսանող էր համալսարանի արևելագիտական բաժնում, աշակերտելով պրոֆ. Ն. Մառին:
Բանաստեղծն ապրում էր մի համեստ սենյակում, հետն ունենալով իր դասընկեր Լևոն Քալանթարին: Հիշում եմ, Վահանն իր սեղանի վերևում, պատին փակցրել էր մի մեծ թուղթ, որի վրա խոշոր տառերով գրված էին վրացերեն լեզվի հոլովումներն ու խոնարհումները. իմ հարցին նա պատասխանեց, թե այդպես է արել, որ ամեն ժամ այդ կանոնները լինեն աչքի առաջ, լավ հիշելու համար: Այդ միջոցներին են պատկանում Ռուսթավելու «Վագրենավոր»֊ի նախերգանքի նրա թարգմանության առաջին փորձերը» («Հուշեր», Երևան, 1959, էջ 166—167):
Գ. Լևոնյանի արժեքավոր հուշերի այս փաստի մեջ մասնակի սխալ է ապրդել: Նա Տերյանին 1912 թվականին չէր կարող Պետերբուրգում տեսնել, որովհետև պոետը այդ ժամանակ սովորում էր Մոսկվայի համալսարանում և միայն 1913 թվականի աշնանը մտավ Պետերբուրգի համալսարանի արևելյան մասնաճյուղը»: Վրացերեն սովորելը և «Ընձենավոր»-ի թարգմանության «առաջին փորձեր»-ը ևս ավելի ու շրջանի են վերաբերում: ««Նախերգանք»-ի մի մասը, գրում է Պ. Մակինցյանը, —14 —17 թվականների ընթացքում նա (Տերյանը —Վ. Պ.) թարգմանում է հայերեն» («Երկերի ժողովածու», 1-ին հատոր, էջ XXXVII): 1914 —1917 թվականներ: Այդ է ապացուցում նաև պոետի ձեռագիրը. «Շոթա պուսթավելի, «Ընձենավոր», նախերգանք, 1914 —1917 թ., Պետերբուրգ» (ԳԱԲ Տերյանի արխիվ, գործ № 85): 1916 թվականին գրած մի նամակում Տերյանը հաղորդել է. «Թարգմանում եմ Շոթա Ռոսթավելիի «Ընձենավոր»-ի նախերգանքը: Ունեմ մի քանի նոր (և իմ կարծյոք հաջող) պոեզներ և Բոդլերի արձակ պոեմները—հերթով կուղարկեմ («Գործ» ամսագրին — Վ. Պ.) — առաջ պոեզներս ու Բոդլերը, հետո Ռուսթավելին (վրացերենից եմ թարգմանում իհարկե և պահպանում եմ ձևն ու չափը): Վերջինը ուզում եմ նախ Մառին ցույց տամ, հետո հղկեմ որ ղրկեմ» (ընդգծումը Տերյանինն է — Վ. Պ.) Հավանորեն գրական շրջաններում ևս այդ ժամանակ է տարածվել թարգմանության լուրը Ստ Զորյանը պատմում է, որ 1916 թվականի դեկտեմբերին, թև 1917-ի հունվարին Թիֆլիսում հանդիպելով Տերյանին, հետաքրքրվել է այդ լուրով. «— Իսկ ինչպես է առաջ գնում ձեր վրացերենը, շարունակեցի ես իմ հարցուփորձը, իմանալով, որ նա մտադիր է թարգմանել Ռուսթավեյու պոեմը»:
— Շատ դանդաղ, կամաց - կամաց...» («Հուշերի գիրք», Երևան, 1958, էջ 207):
Բնորոշ է, որ ընդհանուր հիացմունքի արժանացած այդ թարգմանությունը Տերյանին չի բավարարել, նրա համար դեռ դուրս եկած չի եղել «մշակման» շրջանից Մակինցյանը վկայում է, որ «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորու իր դրած նյութերից մի շարք բանաստեղծություններ և «Ընձենավոր»-ի նախերգանքի թարգմանությունը Տերյանը հնարավոր չի համարել լույս ընծայել (էջ