Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/381

Այս էջը հաստատված է

270): Մի քանի տների պահպանված տարբերակները, նույնիսկ անթերի թվացող տեքստի վրա արված բազմաթիվ ջնջումներն ու փոփոխությունները ցույց են տալիս, թե խստապահանջ պոետը դեռ որքա՜ն պետք է մշակեր այժմ մեզ հիացնող թարգմանությունը: Այդ խստապահանջության և պոետի ընկերների ու բարեկամների հիացմունքի յուրօրինակ «կոմպրոմիսի» հետևանք էր «Նախերգանք»ի թարգմանության հատվածը հայերեն և վրացերեն 10 օրինակ հրատարակելու մտադրությունը: Ընկերներն ու բարեկամները հորդորում են թարգմանության այդ հատվածը հրատարակել («քչերի համար») հրատարակել 10 օրինակ տպաքանակով։ «Էրմիտաժի շենքում կարճատև զրույց ունեցա նրա դիրեկտոր ակադեմիկոս Հովսեփ Օրրելու հետ,— պատմում է տերյանագետ Ս. Սուքիասյանը: —

Շատ հարգելի գիտնականը... պատկերավոր ձևով պատմեց այն մասին, որ 1918 թե 19 թվականներին Վ. Տերյանի բարեկամները այսպիսի մի միտք են հղացել Լենինգրադում — վրացերեն և հայերեն լեզուներով որպես փոքրիկ բրոշյուր «iur wenige» («քչերի համար») հրատարակել ընդամենը 10 օրինակ տպաքանակով Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի նախերգանքը Վահան Տերյանի թարգմանությամբ,— «Տպարանում իմ այս մատներով եմ շարել այդ 96 տողը»՞, — ավարտեց իր պատմությունը նահապետի պատկառելի արտաքին ունեցող գիտնականը, օդի մեջ ցույց տալով իր տասը մատների միացյալ տրցակը» («էջեր Վահան Տերյանի կյանքից», Երևան, 1959, էջ 196—197): Հավանորեն քչերի համար» նախատեսված այդ հրատարակությունը գլուխ է եկել, այլապես, որևէ օրինակ կամ, համենալն դեպս, այդ մասին պահպանված հիշատակություններ հայտնի կլինեին տերյանագիտությանը:

«Իմ ուսանող Վ. Տերյանի հիշատակին» հոդվածում («Նորք», 1-ին գիրք, 1922, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 120 — 126) ակադեմիկոս Ն. Յա. Մառը վերլուծել է «Վ. Տերյանի բանաստեղծական թարգմանության առանձնահատկությունները» և եզրակացրել, այդ թարգմանության մեջ Տերյանը «համահանճար է Շոթային», Ափսոսանք հայտնելով, որ Տերյանն ընդամենը 12 տուն է թարգմանել, Մառն ավելացնում է. «Եվ այնուամենայնիվ նրա թարգմանությունը հայ ընթերցողին տալիս է Շոթայի պոեմից այնքան, որքան չի տվել նույն պոեմի և ոչ մի թարգմանիչ»:

Ընդհանուր հիացական կարծիքին «աններդաշնակ» է եղել Հ. Թումանյանի կարծիքը. Դժբախտաբար չի մնացել նրա կարծիքը իր ձևակերպմամբ, այլև հիմնավորմամբ` հնարավոր է, որ նա որևէ մասնակի նկատառում է ունեցել։ 1922 թ.հուլիսի 18֊ին Հ. Թումանյանին ուղղած նամակում Պ. Մակինցյանը գրել է. «Ասում եք, որ Վահանի թարգմանությունը Ձեզ դուր չի եկել. Առաջինը` Тем хуже для Вас» երկրորդը' բոլոր սրտով կկամենայի, որ Դուք ավելի լավ թարգմանեք: Ինձ շա՜տ է դուր գալիս: Եվ շա՜տ եմ ափսոսում, որ նա չկարողացավ ավարտել» Պահպանված թղթերը ցույց են տալիս, թե ինչպիսի բարեխիղճ, մանրակրկիտ ու ծանր աշխատանք է նախորդել «Ընձենավոր»-ի այս հատվածի

  • Մինչև այժմ գտնված է 48 տող:
    • Թումանյանի այս գնահատականը պետք է բացատրել «Ընձենավոր»-ի թարգմանության նկատմամբ նրա հանդես բերած բացառիկ խստապահանջությունը