Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/382

Այս էջը հաստատված է

թարգմանությունը։ Այդ թղթերից պարզվում է, որ թարգմանությունն սկսելուց առաջ պոետը ուսումնասիրել է վրացերենի քերականությունը, վրաց պոեզիայի տաղաչափությունը վրաց ժողովրդի ազգագրությունը, «Ընձենավոր»–ի մասին Մառի և մյուսների աշխատությունները: Տետրերից մեկը վերնագրված է Слова» — այդտեղ հանված են «Ընձենավոր»–ի դժվար թարգմանելի բառերը և դրանց դիմաց նշված ռուսերեն թարգմանությունները։ Մի այլ տետրից երևում է, որ նա ուսումնասիրել է «Ընձենավոր»–ի Մառի կազմած տեքստը (բայց թարգմանել է «ավանդական» կոչվածը) և Ս. Բաստամյանի թարգմանությունը (Տերյանի արխիվում պահպանվել է այդ թարգմանության 9 փոքրագիր էջ իր ձեռագրով արտագրված)։

Հավանորեն այդքան նախապատրաստությունը միայն «Նախերգանք» ֊ի հատվածի թարգմանության համար չի եղել:

Տերյանը համեմատաբար պատրաստ է համարել «Նախերգանք»-ի 10 տունը, – վերջին երկուսը Պ. Մակինցյանն է հավելել՝ «Վերջին երկու տունը,— գրել է նա,— քաղում ենք սևագրությունից։ Թարգմանիչն այնքան թերի է համարել, որ չի արտագրել նախընթաց տողերի հետ… Այս երկու տներն ունեն բազմաթիվ վարիանտներ» («Երկերի ժողովածու», 3-րդ հատոր, էջ 297)։

Աոաջին անգամ տպագրվել է «Նորք»-ի 1–ին գրքում (1922, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 117—119) և «Գր. գոհարներ»–ում (էջ 548 — 549)։ Դժվար է ասել, թե ո՞րն է ավելի շատ լույս տեսել՝ «Նորք»֊ի այդ համարի վերջին էջում տպված է. «Թույլատրված է Գ. Ք. Լ․ Վ. 29 դեկտեմբերի 1922 թ․», իսկ «Գր. գոհարներ֊ի վրա նշված է 1922։ Ժողովածու է մուծված 1923–ին («Երկերի ժողովածու», 3-րդ հատոր, էջ 263-264):

Ինքնագրում.

3 Որ պարգևեց երկիրը մեզ անեզրությամբ իր բազմագույն

4 Նա է կարգել երկրում արքա ի պատկեր յուր և յուր հանգույն։

9 Լոկ առյուծին վայել է սուր, տեգ ու վահան. ահա արքադ

12 Ընդգծել է «վայելում է» բառը։

19 Ատամնաշարն իր գեղանի բյուրեղափայլ, հյուսված սիրուն

22 Ընդգծել է «ձեռքին է» բառը:

23 Ընդգծել է «հիշելու ենք» բառը։

27 «Ռուսթավեցիս» բառի վերջին մասի վերևը կարմիր թանաքով գրել է «եցիս» (Ռուսթավեցիս), բայց ոչ մեկը չի ջնջել։

29 և 37 Ընդգծել է «սիրահարը» բառի «ահարը» մասը։

31 «Երկարամիտ» բառի վերևը գրել է «համբերատար», բայց ոչ մեկը չի ջնջել:

36 Ընդգծել է «խառնեք դրանք իրար…» բառերը։ Նախորդ հրատարակություններում դուրս է մնացել այս տողի «դուք» բառը։

12–րդ տան մի տարբերակում.

1 Սերը վերին տառապանքն իր պահում է միշա խոր ու թագուն


Բնորոշ է, որ նա հաջողված չի համարել նաև Կ. Բայլմոնտի թարգմանությունը. «թեև նա վիրտուոզ է, խոսքի վարպետ... ասել է Թումանյանը,— բայց հոգին, շունչը չի տվել, չկա, մեռցրել է» (Ն. Թումանյան, «Հուշեր և զրույցներ», 1969, էջ 208)։