Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/383

Այս էջը հաստատված է

2 Միշտ յարի հետ հոգով բոցոտ-սիրում է նա մենակություն նույն տան մի այլ տարբերակում.

1 Սիրահարը թախիծն իր միշտ պահում թագուն թաղում է խոր,

2 Յարից բաժան յարի հետ է հոգով նա միշտ է մենավոր

3 Յարից հեռու խելակորույս մեռնում է նա սրտատոչոր

Ընդգծումները նշանակում են, որ այդ բառերը չեն բավարարել Տերյանի և նա դրանց պետք է անդրադառնար:

Օ. ՈւԱՅԼԴ

Սալոմե (էջ 217)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորում 123—193), երկրորդ անգամ` 1923-ին Կ. Պոլսում` առանձին։

Թարգմանության վրա Տերյանը երկար է աշխատել։ Առաջին հիշատակությունը վերաբերում է 1910 թ. հուլիսի 30-ին. «Այժմ թարգմանում եմ Օսկար Ուայլդի «Սալոմե»-ն` բայց «այդ հոգու համար» («Неизданные письма», 1970, стр. 209): «Վերջերս թարգմանում էի «Սալոմե»-ն Օսկար Ուայլդի, — Գրել է 1910 թ. օգոստոսի 2-ին։ — Վերջի վերջո ճարեցի ֆրանսերեն բնագիրը քանի ամիս հետո, խոսելով «Գարուն» ալմանախի թարգմանական հատորի մասին, Տերյանը հաղորդում է, որ «ծրագրված» առաջին գրքի մեջ մտնելու է նաև «Սալոմեն»-ն. «թարգմանում եմ ես»։ Այդ ժամանակ, սակայն, ո՛չ առանձին, ո՛չ (Գարուն»֊ում «Սալոմե»֊ն չհրատարակվեց։ 1913 թ. սեպտեմբերին Տերյանը գրել է Խանզադյանին. ««Սալոմե»֊ն թարգմանել եմ, ուղարկում եմ «Դրամատիկական» (իմ կարծիքով « Դրամատիական») ընկերության — ուզում եմ փորձել, գուցե պրեմիա տան, թեև շատ կասկածում եմ, որ տան, թարգմանությունիցս այնքան գոհ չեմ»։

Նույն տարվա հոկտեմբերին Տերյանը դիմել է Կովկասի Հայոց հրատարակչական ընկերության վարչության նախագահ Ա. Զարգարյանին. «Թարգմանել եմ բնագրից Օսկար Ուայլդի «Սալոմե»-ն։ Արդյոք Կովկասի Հայոց հրատարակչական ընկերությունը չկար համաձայնի հրատարակել այն։ Եթե սկզբունքով այդ գրվածքի հրատարակությունը ընդունելի համարեք, բարի եղեք հայտնելու ինձ Ձեր պայմանները, և ես կուղարկեմ թարգմանությունս»։

Ընկերության վարչությունը, «սկզբունքով այդ գրվածքի հրատարակությունը ընդունելի համարելով», առաջարկել վարձատրության այնպիսի չափ, որին Տերյանը չի համաձայներ: Նույն թվականի նոյեմբերի 14-ին նա գրել է. «Շնորհակալություն Ձեր շուտափույթ պատասխանի համար, բայց դժբախտաբար ստիպված եմ հրաժարվելու թարգմանություն ուղարկելուց, որովհետև այդ թարգմանության համար Ձեր աոաջարկած վարձատրությունը շատ քիչ էլ Անշուշտ, եթե դա մի սովորական գրված լիներ, ես այդպես չպիտի ասեի, սակայն «Սալոմե»֊ն իր առանձնակի ձևի և ոճի շնորհիվ դժվար թարգմանելի մի գրված է և ինձնից շատ աշխատանք կխլել, և տալ այդ աշխատանքը մի 25 ռ. վարձատրությամբ (որովհետև հազիվ թե 40 երեսից ավել լինի) անհնար եմ համարում (թեպետ լավ գիտեմ, Դուք էլ անշուշտ գիտեք այդ, որ ինձ այդքան էլ տվող չի լինի,—