նամակում. Այժմ դժվար է ասել, թե ինչո՛ւ Բոդլերի «Փոքրիկ արձակ պոեմներ»֊ը չեն տպագրվել «Գեղարվեստ»֊ում. Թերևս պատճառը թարգմանության անկատար վիճակն է եղել, մի բան, որ, մանավանդ հետագայում, Տերյանը զգացել է որոշակի:
1911 թ. ապրիլի 27-ին էջմիածնի Գևորգյան ճեմարանի վարչությանը գրած դիմումի մեջ Տերյանը հիշատակում է. «... պատրաստ են նաև իմ թարգմանությամբ Շարլ Բոդլերի արձակ պոեմները (Petites poemes en prose — ֆրանսերենից)»: Տերյանագետ Ս. Սուքիասյանը «էջեր Վահան Տերյանի կյանքից» (Երևան, 1959, էջ 38) գրքում հրապարակել է Տերյանի մի անթվակիր նամակը` գրված Հ. Թումանյանին, ուր այդ մասին ասված է. «Մեծարգո պ. Թումանյան, ուղարկում եմ այս երկու բանաստեղծությունը և Բոդլերի արձակ բանաստեղծություններից (կատարած) թարգմանություններս: Խոնարհաբար խնդրում եմ ուղարկեք 25 ռուբլի և այս գրվածները զետեղեք «Հորիզոն»-ում, եթե, իհարկե, հարմար կգտնեք»:
Հայտնի չէ, թե Տերյանը Բոդլերի պոեմներից քանիսն է ուղարկել, Ինչպես ասել ենք, «Հորիզոն»-ում տպագրվել է մեկը` «Շունն ու սրվակը»։ Տարիներ անց Տերյանին խնդրում են Բոդլերից կատարած թարգմանությունները տալ «Գործ»-ին։ Ի պատասխան այդ հրավերի, 1916 թ. ամառը նա դրել է Խանզադյանին (աշխատում էր «Գործ»֊ի խմբագրությունում). «Ձեր ամսագրի համար Բոդլերը պատրաստում եմ, բայց բանն այն է, որ ես նրա այդ պոեզները բոլորը չեմ թարգմանել, այլ միայն կեսը Գուցե բոլո՞րը թարգմանեմ— թե՞ այսքանը (մոտ 30 հատ) բավ կլինի։ Արտագրում եմ և տեսնում, որ շատ ուղղումների կարիք է լինում — բնական է, 10 տարի առաջ եմ սկսել թարգմանությունը», Կարճ ժամանակ անց Տերյանը հաղորգել է. «Հա՛, Բոդլերս կարող եմ ղրկել` եթե հարկավոր է... գրիր, եթե ժամանակ է, կուղարկեմ: Իսկ եթե դեռ շուտ չի լույս տեսնի ամսագիրը` կսպասեմ: Մի 15 արձակ պոեմ արդեն արտագրել, պատրաստել եմ, իսկ թարգմանածս ընդամենը մոտ 30 հատ է (50-ից), բավական չէ՛ այսքանը։ Գրիր այս մասին»:
Այս կարգի այլ տեղեկություններից բերենք նաև մեկը` Խանզադյանին գրած 1916 թ. հոկտեմբերի 7-ի նամակից. «Ուղարկում եմ ահա «Բոդլերն» ու ոտանավորներս։ Բոդլերի «արձակ» պոեմներից 25-ը, թեև «թարգմանած» ունեի էլի մի քանի հատ (իսկ ընդամենը 50 հատ է), որովհետև ժամանակ չկար իսկի. Բանն այն է, որ, ինչպես գիտես, ես վաղուց «թարգմանել էի» այդ պոեմները և ենթադրում էի, թե պիտի միայն արտագրեմ ու թեթև կերպով սրբագրեմ, բայց երբ վերցրի ու սկսեցի արտագրեչ, տեսա, որ այգ հին թարգմանություններս պետք է հիմնովին վերամշակել — դրա համար էլ մի քանի օր ուշացավ այս նյութերի առաքումը, Չեմ կարող ասել, որ գոհ եմ թարգմանություններովս և այս դրության մեջ, թեև աշխատեցի բավական եռանդուն, ճիշտ է, մի քանի օր միայն և այն հոգնած դրության մեջ (արաբական քննությունիցս հետո, որ վերջապես տվի և ազատվեցի) Չկարծես նաև, որ այդ պոեմներն ընտիրներն են — ո՛չ, դա պատահական մի բան է. Չթարգմանածների մեջ կան սքանչելի բաներ, բայց ևս գրեթե բոլոր պոեմներն եմ սքանչելի համարում, ուստի այդ պոեմների թարգմանությունը լոկ պատահական բան է — ախր ես ամբողջն էի ուզում թարգմանել