Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/387

Այս էջը հաստատված է

մի ժամանակ (10 տարի առաջ), թարգմանել և հրատարակել։ Եթե տանելի գտաք թամանություններս և ուզեցաք մնացյալն էլ մի օր տպել — մի ուրիշ անգամ կթարգմանեմ»։ Անցնելով թարգմանության հետ կապված դժվարություններին, Տերյանը նշում է, որ Բոդլերը հայ ընթերցողին ներկայացնելը բավական դժվար գործ է և ոչ միայն իմ շատ համեստ ֆրանսագիտության (շատ մեղմ եմ արտահայտվում, այլև այն պատճառով, որ Բոդլերը շատ նուրբ, գրեթե աննկատելի ոճական գծեր ունի, որ հայերեն արտահայտելու կարողություն չէի զգում հաճախ, թեև հասկանում էի նրա ասածի էությունը: Մանրամասները հետաքրքրրական չեն, բայց ասեմ այսքանը, որ ինչ հնար էր այս կարճ ժամանակի ընթացքում արի և եռանդ չխնայեցի: Համենայն դեպս թարգմանություններս միանգամայն բարեխիղճ եմ կատարել և ամեն ճիգ թափել եմ բնագրին մոտ լինել։ Եթե սխալներ ու սայթաքումներ նկատես` բարի եղիր` ուղղիր, եթե միայն, իհարկե հեշտ ուղղելի են, բայց զգուշացնեմ, որ թյուրիմացության մեջ չընկնես չլինի թե հանկարծ իմ գրածը (նրա անկատարյալ լինելու պատճառով) սխալ ըմբռնես ու մի նոր սխալ առաջ գա, երբ ուղղես։ Ինչևէ, աչքի անցկացրու և գրիր քո տպավորությունը, որովհետև ես այնքան շտապ եմ կատարել և գլուխս այնքան հոգնած էր, որ անկարող եմ դատել` որքան բավարար են թարգմանություններս» (ընդգծումները Տերյանինն են — Վ. Պ.):

Այս բացատրության մեջ մեզ հետաքրքրում է մի քանի հարց։ Առաջին` Տերյանը Բոդլերից անցած տարիների իր թարգմանություններից խիստ դժգոհ է եղել (թարգմանել էի բառը չակերտների մեջ է առել) և դրանք «հիմնովին վերամշակել է»։ Երկրորդ` տպագրված 25֊ից բացի թարգմանած ունեցել է «էլի մի քանի հատ»։ Հավանորեն հինգ հատ,) գրած նամակներում ասում է, որ թարգմանել է «մոտ 30 հատ»։ Թե ի՛նչ է պատահել այդ մի քանի, թերևս դեռ «հիմնովին» չվերամշակված, պոեմների հետ, դժվար է ասել։ Երրորդ Տերյանը մտադիր է եղել, ավելին` խոստացել է մնացյալներն էլ «մի ուրիշ անգամ» թարգմանել։

1917 թ. փետրվարին ևս, երբ տպագրվել էին պոեմներից տասնմեկը, իսկ տասնչորսը շուտով պետք է լույս տեսնեին, Տերյանը կրկնում է իր խոստումը։

Այդ ժամանակ Սուխումի բուժարանում բուժվող բանաստեղծը նամակով դիմում է Խանզադյանին, խնդրելով` երբ լույս տեսնի ուղարկել «Գործ»-ի 2-րդ համարը (որի մեջ պետք է տպագրվեին «Փոքրիկ արձակ պոեմներ»-ի № 12֊ից 25-ը)։ «1 համարը ստացա Թիֆլիս։—Գրել է Տերյանը,— Mersi... Բոդլերի մնացյալ պոեմներն էլ կաշխատեմ թարգմանել»։ Այնուհետև ոչ մի խոսք այդ թարգմանությունների և իր խոստման մասին։ Ամենայն հավանականությամբ Տերյանը չի շարունակել աշխատանքը` մնացած պոեմները չի թարգմանել։ Պ. Մակինցյանը բացատրել է պատճառը, դրանից հետո «...Տերյանը ապրել է ընդամենը երեք տարի` Ռուսաստանի հեղափոխության ամենադժվարին տարիներում», «ծանր հիվանդություն», պետական բուռն գործունեություն, «ուստի ինքնին հասկանալի է, թե ինչու Տերյանի խոստումը մնաց անկատար» («Երկերի ժողովածու», 3-րդ հատոր, էջ 296)։

Թարգմանությունը, եթե չհաշվենք մեկ-երկու անբարյացակամ տրամադրվածներին, առհասարակ շատ բարձր է գնահատվել։ Թարգմանության լեզուն,