Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/392

Այս էջը հաստատված է

Պ.ՎԵՌԼԵՆ

Աշնան երգ (էջ 298)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորում (էջ 83): Ընդ որում տպագրված են նաև 1—5—րդ փորձերը՝ տարբերակները:

Ֆրանսիական հանրաճանաչ բանաստեղծ Վեռլենի մասին Տերյանը միշտ սիրով է խոսել: «Մեղմախոս Վեռլեն»,— ասել է նա 1915—ին «Նույնն է հասցեդ հնամյա» տողով սկսվող բանաստեղծության մեջ: «Վահան Տերյանի կյանքի վերջին օրերը» հիշողություններում Անահիտ Տերյանը ասում է, որ 1919 թվականի վեջերին Օրենբուրգի ճանապարհին Տերյանը մինչև Սամարա իրեն բավական լավ է զգացել: «Անգամ նա հանեց Վեռլենը, որպեզսի թարգմանի»:(«Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում »1964, էջ 473):

Տերյանի արխիվում պահված է Վեռլենի «Աշնան երգ»—ի թարգմանության վեց տարբերակ, որոնցից սակայն ոչ մեկի վրա պոետը կանգ չի առել, չի համարել ավարտված: Հավելյալ զորեղ փաստ ընդդեմ այն կարծիքի, թե Տերյանը սևագրություններ չի արել, «հեշտ» է ստեղծագործել:

Ե՞րբ է կատարված թարգմանությունը՝ ոչինչ հայտնի չէ: Մակինցյանը ևս, որի հաղորդածը կարող էր ամենից հավաստին լինել, ոչինչ չի ասել այդ մասին:


Տարբերակներից վեցերորդը՝ իբրև ամենից մշակվածը, դնում ենք «Թարգմանական փորձեեր»—ի մեջ, մնացած հինգը տե՛ս «Երկերի ժողովածու», 4—րդ հատոր, էջ 78—82, Նաև՝ «Երեքհատորյակ», 3—ր հատոր, էջ 587—588: Տերյանի արխիվում պահպանված է նաև մի այլ (պայմմանական ձևով ասենք «յոթերորդ փորձ») տարբերակի կիսատ ինքնագիր.

Անլռելի
Աշունների
Սիրտ է մաշում
Ցավով խելառ
Նվագով հար
Եվ միալար—


տակը երկու բառ՝ «անլռելի, աշնանալի» (հավանորեն հետո մեկն ու մեկը ընտրելու համար):