Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/395

Այս էջը հաստատված է

Ռ․ ԹԱԳՈՐ

«Սիրում եմ քեզ, օ՝ սիրեցյալ - ներիր իմ սերը» (էջ 302)

Առաջին անգամ տպագրվել է «Սովետական գրականություն», 1942, № 3 (էջ35) « Վահան Տերյանի անհայտ թարգմանությունը» խորագրով։

Հնդիկ աշխարարհահռչակ գրող Ռաբինդրանատ Թագորի երկերը, մասնավորաբար «Պարտիզպանը» («Սիրո և կյանքի քնարական երգեր», թարգմանել են նաև «Սիրո և կյանքի պոեմներ») և «Գիտանջալի»-ն («Զոհաբերություն՝ երգով») թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Նախահեղափոխական շրջանի հայ պարբերականերում տպագրվել են Թագորի առանձին գործերի թարգմանությունները։ 1915 կամ 1916 թվականին «Գիտանջալի»-ից մի արձակ բանաստեղծություն է թարգմանել Հ․ Թումանյանը (տե՛ս «Երկերի ժողովածու» 3-րդ հատոր, 1949, էջ 469)։ 1919-ին Թեհրանում առաջին անգամ հրատարակվել է «Պարտիզպանը» ժողովածուն։

Ընկ․ Ս․ Հարությունյանի ասելով դա էքսպրոմտ է, կատարված իր և Այխեն Ստ․ Մամիկոնյանի ներկայությամբ Մոսկվակում։

Տերյանի այս թարգմանությունը առաջին անգամ տպագրության է պատրաստել Ս․ Սուքիասյանը, որը և այն օժտել է ծանոթագրությամբ։ «Տերյանի համալսարանական տարիների ընկեր Սուրեն Հովհանեսի Հարությունյանը, - գրել է նա․ - ինձ հանձնեց բանաստեղծի ինքնագիր անտիպ ու անհայտ մի թարգմանությունը։ Դժբախտաբար նա չի հիշում, թե Տերյանն ի՛նչ տեքստ է ունեցել ձեռի տակ։

Ինձ հաջողվեց ստուգել, որ դա Ռաբինդրանտ Թագորի արձակ պոեմներից մեկն է, 33-րդը, զետեղված նրա «Պարտիզպանը» գրքում։ Առայժմ դժվար է ասել, թե այդ թարգմանությունը ի՛նչ լեզվից է կատարված - անգլերենի՞ց, թե ռուսերենից, որոնք իրենց հերթին թարգմանություներ են-առաջինը բենգալերեն բնագրից, իսկ երկրորդը անգլերենից։ Կարևորն, անշուշտ, այն է, որ մինչև հիմա մենք չգիտենք, որ Տերյանը փորձել է հայերեն թարգմանել արևելքի մեծ բանաստեղծ ու իմաստասեր Ռ․ Թագորի որևէ երկը։ Անկախ դրանից, այս ֆրակմենտը հետաքրքիր մի նմուշ է լեզուներ իմացող գրականագետի համար— վելուծելու թարգմանական տեխնիկան և իր՝ Վահան Տերյանի շնորհքը որպես բանաստեղծ-թարգմանչի։

Ահա այս նկատառումներով է, որ տպագրում ենք «Պարտիզպան»-ի 33-րդ պոեմի թարգմանությունը» («Սովետական գրականություն», 1942, №3, էջ 35)։ Տարիներ անց՝ «էջեր Վահան Տերյանի կյանքից» գրքում (Երևան, 1959)․ Ս․ Սուքիասյանը անդրադաձել է այս հարցին․ «Սոսկ իբրև փաստ հիշատակում ենք, - գրում է նա,- նաև Վ․ Տերյանի մի նոր թարգմանությունը Ռաբինդրանատ Թագորի պոեմներից» (էջ 65)։

Դժբախտաբար անհնար է հավաստի խոսք ասել ինչպես թարգմանության հանգամանքների, այնպես էլ ժամանակի մասին։ Տերյանագիտական հարուստ նյութերում, պոետի ու նրա բարեկամների թղթերում, պոետի ու նրա բարեկամների թղթերում ու հիշողություններում ոչ մի բառ չկա Թագորի և այս թարգմանություն մասին։ «Առայժմ դժավար է ասել, թե այդ թարգմանությունը ի՛նչ լեզվից է կատարված - անգլերենի՞ց, թե՞