Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/398

Այս էջը հաստատված է

1 «Իմ նվագների ձայնը դժնախոս» (էջ305)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրերի ժողովածու»-ի 4-րդ հատորում (էջ 69)։

Ինքնագրում․

2 Հեռու զրույցի տխուր արձագանք

Տերյանը «զրույցի» վերևը գրել է «բարբառի», բայց ոչ մեկը չի ջնջել։ Նախորդ բոլոր հրատարակություններում 7-րդ տողի (Եվ դեպի իզուր ավետված) «ավետված»-ը տպագրվել է «ավերված» (ռուսերեն՝ К стране вотще сбетованный).

2 «Օյլե երկրում հեռավոր ու դյութական․․․» (էջ 306)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորում (էջ 70)։

Թարգմանությունը կիսատ է՝ չի թարգմանված վերջին տունը։ Ինքնագրում կան այլընթեռնումներ․

6 Այնտեղ Մայիր աստղի ցոլքում լուսավառ

7 Ողջը ծաղկում ու երգում է այսպես պարզ

Օյլե երկիր - Սոլոգուբի ստեղծած «հեռավոր ու դյութական» երկիրը, «խորհրդավոր մի այլ աշխարհը» Օյլե աստղի վրա։ Օյլեն իր լույսնու ջերմությունը ստանում է Մայիր աստղից։ Օյլեն երկրի մասին Սոլոգուբը խոսում է նաև «Навьи чары» վեպում։

3 «Մայիր աստղն է ցոլում վրաս» (էջ 307)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրերի ժողովածու»-ի 4-րդ հատորում (էջ 71)։ Ինքնագրում կա վերջին տան նաև հետևյալ տարբերակը․

Քնարի զարկ, ծաղկանց բուրում

Քնարի զարկ

Կանայք խմբով երգ են հյսում ոլորում

Մայերին փա՛ռք…

Մայիր - տե՛ս նախորդ բանաստեղծության ծանոթագրությունը։

4 «Դուռըդ բաց ու գնա» (էջ 308)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատորում (էջ 72)։

Ինքնագրում․

16 Օգնություն կանչողին ազատիր…

«հայցողին» բառի վերևը գրել է «կանչողին», բայց ոչ մեկը չի ջնջել։

Կա նաև թարգմանության երկրորդ տարբերակ, որը քիչ է տարբերվում առաջինից։ Երկրորդ տարբերակում։