Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/400

Այս էջը հաստատված է

7 «Արթնանում եմ վաղ ես» (էջ 311)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րգ հատորում (էջ 75)։ Այդտեղ բաց է թողնված 5-րդ տողը։

Ինքնագրում.

19 Դառնը մոռացված է

«Դառնը»-ի վերևը գրված է «թույնը», բայց ոչ մեկը չի ջնջված։

8 «Ցավի չար թևն է» (էջ 313)

Առաջին անգամ տպագրվել է «Խորհրդային գրականություն», 1940, № 1, (էջ 39) «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ, վերջում փակագծերում նշված է «Ֆ. Սոլոգուբից»։

Ինքնագրում կա այլընթեռնում.

3 Սև մութ արևն է

Պահպանված է այս բանաստեղծության ռուսերենը «Томленья злого»,) արտագրված Տերյանի ձեռքով, ինչպես և հայերեն թարգմանության մի կիսատ տարբերակ (տե՛ս «Երեքհատորյակ»-ի 3-րդ հատոր, էջ 596 — 597)։

«Խորհրդային գրականության» մեջ 10֊րդ տողը (Ստրուկ հլու) տպված է «Սրտով հլու»։

9 «Այլ դարերում, հայրենիքում մի ուրիշ» (էջ 314)

Առաջին անգամ տպագրվել է «Խորհրդային գրականություն», 1940, 1 (էջ 40) «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ։

10 «Վաղուց եմ և իզուր» (էջ 315)

Աոաջին անգամ տպագրվել է «Խորհրդային գրականություն», 1940, 1 (էջ 39—40) «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ։ Թարգմանությունը կիսատ է (8 տնից թարգմանված է երեքը)։ Չի ավարտված նաև 12-րդ տողի թարգմանությունը։

Վ. ԻՎԱՆՈՎ

«Հարուստ է և ճոխ Արմենիան, վա՛րդ» (էջ 316)

Առաջին անգամ տպագրվել է «Երեքհատորյակ»-ի 3֊րդ հատորում (էջ 134)։ Թարգմանությունը կիսատ է` չի ավարտված վերջին տողը, ինչպես և չի մշակված։ «Հարուստ է...»-ն Վ. Իվանովի «Գազելներ» բաժնի «Գազելներ վարդի մասին» շարքի 2֊րդ բանաստեղծությունն է («Роза Преоброжрения»): Չգիտենք ինչու չի թարգմանված վերնագիրը: Բանաստեղծությունը ծանոթագրված է Ա. Վեսելովսկու «Поэтика розы» աշխատությունից վերցված հետևյալ քաղվածքով. «Ելիզավետպոլի հայերը ունեն Վարդավառի տոն։ Վարդավառը Քրիստոսի հարությունն է։

Վարդավառ։ նշանակում է «վարդի ճաճանչումը»։ Հարության նախատոնին և գիշերը աղջիկների ու տղաների փոխերգությունները ուղեկցվում են կրկներգով,