Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/401

Այս էջը հաստատված է

որի մեջ խոսվում է վարդի մասին։ Իսկ քրիստոնեական մեկնաբանությունը հետևյալն է - Քրիստոսը մինչև հարությունը եղել է վարդի կոկոնի նման, իսկ հարության ժամանակ նրա մարմնից հոսել ու այրվել է վարդագույն ճաճանչ, որը եղել է և Ադամի մոտ դրախտում, և որով Քրիստոսի ցույց տվեց Արարչի փառքն ու մեծությունը»: Այս բանաստեղծության «կապակցությամբ» «հարուստ ու ճոխ Արմենիա»-ի ծանր օրերին, երբ հնագույն մեր ժողովուրդը կանգնել էր լինել-չլինելու ճակատագրական հարցի առաջ, Տերյանը «Վեչեսլավ Իվանովին» բանաստեղծության մեջ հարցնում է, թե նա արդյոք «հարյա՜վ» պիտի երգի՞ իր երկրի համար:

6-րդ երկտողի թարգմանությունը չի ավարտած:

Ա. ԾԵՐԵԹԵԼԻ

«Մի կինտո եմ դարդիման» (էջ 317)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»-ի 4-րդ հատոում (էջ 84):

Տերյանը Ակակի Ծերեթելուն տեսել է Մոսկվայում, երբ տեղի վրաց հասարակությունը, մասնավորապես ուսանողությամբ «բացառիկ սիրով» «երկրպագության հասնող» հարգանքով դիմավորել է իր մեծ գրողին: Այս ամենը խորապես հուզել է Տերյանին, և նա 1915 թվականին, մեծ բանաստեղծի մահվան տխուր լուրը, առնելով, հիշել է հանդիպման այդ «երջանիկ էպիզոդը» և գրել «Ակակի » Ծերեթելին Մոսկվայում (Մի թռուցիկ հուշ նրա կյանքից)» հոդվածը (Մշակը, 1915, № 35, 18 փետրվարի:)

Հավանորեն Ծերեթելու նկատմամբ վրաց հասարակության բացառիկ սերն ու հարգանքն էլ մղել են Տերյանին ծանոթագրելու նրա ստեղծագործությանը և թարգմանելու այս բանաստեղծությունը:

Տերյանի արխվում պահպանված է այս բանաստեղծության վրացերեն տեքստը, ռուսերեն թարգմանությունը և հայերեն թարգմանությունը և հայերեն թարգմանության ինքնագիրը (չի թարգմանել 6-րդ տունը ինչպես և «Կինտո» վերնագիրը):

Ինքնագրում

15 Աշուղ դարձած առած թառ

«առած»-ը ընդգծված է, վերևը գրված «կառնեմ» և ոչ մեկը չի ջնջված: