Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/41

Այս էջը հաստատված է

35

Եղիր ինձ քույր... Թող որ հոգիս
Գտնի անդորր ոսկեվորիկ
Քո նայվածի ցոլքում հանգիստ —
Ես չեմ ուզում հուր ու մրրիկ։
0, խաղաղիր քո նրբա գին
Նա չվածի տակ, ոսկի բոցում
Քո աչքերի, որբ իմ հոգին —
Ես չեմ ուզում ալեկոծում։
Ձեռքըս բռնիր և նրբանուրբ
Ինձ ուղեկցիր — ես որբ, ես կույր…
Հոգիս այնպես կարոտ է սուրբ
Մտերմության... Եղիր ինձ քույր…