Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/43

Այս էջը հաստատված է

37

Հովիվներն այնտեղ կրակ են արել
Սարերի վրա — օ, անուշ հեռու.
Ձայնում են անվերջ մթնում իրարու,
Հովիվներն այնտեղ կրակ են վառել։
Ախ, սիրտս թռավ աշխարհն այն հեռու,
Ուր, հին, հնչում ես բարբառ հայրենի.
Հովիվներն այնտեղ կրակ են արել
Սարերում իմ բաց, օ, անուշ հեռու...