Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/49

Այս էջը հաստատված է

43

Դուք մի հին վեպ եք դանդաղ թերթում
Այնպես հոգնած ու այնպես տրտում.
Արդյոք ո՞ւմ վիշտն է, ո՞ւմ ցավագին
Կարոտն է կիզում Ձեր պարզ հոգին։
Ես Ձեզ սիրում եմ, երբ Դուք, Տիկին,
Կարծես հիշում եք մեռած մեկին
Ու երբ նայում եք այնպես մաքուր
Եվ այնպես հեզ եք ու այնպես քույր,
Կարծես հեռվից եք հետըս խոսում,
Կարծես երազ եմ Ձեր երազում,
Անտես մի գիրք եք կարծես կարդում
Եվ կիսանիրհ եք, և կիսարթուն։
Կրակն անցնում է բուխարու մոտ,
Ախ, ինչ անուշ է լույսում աղոտ…



4 Վահան Տ II