Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/53

Այս էջը հաստատված է

47

Տխրադեմ ու մտախոհ
Գալիս եք Դուք ամեն օր —
Եվ ես ամեն երեկո
Խոնարհվում եմ խոր…

Լուռ նստում եք պուրակում,
Համր ու անխոս հեռանում,
Ժպտում եք ինձ և այգուն
Ժպիտով խոր ու խոհուն։

Դուք գիտեք, որ Ձեզ եմ լոկ
Երկրպագում և սիրում,
Բայդ ժպիտով մտահոգ
Ժպտում եք ինձ ու լռում։

Հետևում եմ ամեն օր,
Տանում մինչև տուն,
Եվ փողոցում հեռավոր
Նորից եք ժպտում…

Սիրում եմ այդ անվրդով
Սառնությունը Ձեր սրտի
Եվ չեմ ուզում իմ վշտով
Հուզել վիշտը Ձեր հուռթի։

Այնքան չքնաղ եք, Տիկին,
Դուք այդ ա՛զնիվ սևերում…
Գիտեմ, գերի եք մեկին,
Որ շիրմից է Ձեզ սիրում…