Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/64

Այս էջը հաստատված է

58

Հիմա երկրեում իմ բարձրիկ,
Սարերում այն հեռավոր
Ամայություն է լռիկ,
Գիշեր է ահեղ ու խոր։

Բայց վառ է ահա մի շող,
Մի ճամփորդ է շրջում անտուն,
Ճակատը պատած փշով,
Մահու չափ — դեմքը — տրտում։

Անցնում է անօթևան
Երկրում այն միշտ հյուրասեր,
Անցնում է դյուզ ու ավան,
Բոլորը — լուռ ու ավեր…

Բուքն է, մրրիկն է կոծում,
Դառն է թախիծը նըրա.
Վարդեր են անվերջ բացվում,
Վարդեր ձյունի վըրա։

Եվ լալիս է Անցորդը֊լույս,
Եվ գնում է դառը լացով.—
Օրհնիր, օրհնիր, Հիսուս,
Երկիրն իմ երկունքի ծով...