Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/72

Այս էջը հաստատված է

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար։

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկիր իմ, կըվառվես վառման։

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։

Արիացիր, սիրտ իմ, ել հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն։