Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/76

Այս էջը հաստատված է

69

Կրկին եկար, անուշ գարուն,—
Նեղ փողոցիս ծառին վտիտ
Բերիր քնքուշ ծիլ ու ժըպիտ
Եվ շողացիր անսիրտ քարում.
Եվ մատներով նուրբ որպես հուշ
Թմրած ու թույլ սրտիս դիպար,
Հողմով տարար ամպը կապար,
Լազուր ու լուրթ գարուն անուշ։
Նոր կարոտով դեպի հեռուն
Կանչում ես ինձ ու կախարդում,
Քաղցր է դողում սիրտըս տրտում,
Ուր ես կանչում, անուշ գարուն…