Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/77

Այս էջը հաստատված է

70

Արեգակը հուր ոսկի է մաղում
Արտերիս մաքուր ոսկեծովի մեջ.
— Սիրտ, արտերիս պես եղիր միշտ բեղուն,
Արևի նըման հրահրիր անշեջ…
Եվ որպես վճիտ լճերն են ցոլում
Ցրտում աշնային — մշուշների տակ,
— Դու էլ, սիրտ, մընա հարության գալուն
Տրտմությամբ անչար, և խոր, և հստակ…
Կանցնեն հուշերըդ — մշուշների պես,
Կըգա խնդություն խոր ու անարատ,
Կըցրե մեգն ու կըզարդարե քեզ,—
Որպես երկիրն իմ, արեգակն առատ։