Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/82

Այս էջը հաստատված է

75

Իմ հոգին որպես թափառիկ մի շուն,
Եվ շուրջը գիշեր, և շուրջը աշուն,
Մոլորված քայլով և մահն աչքերում,
Ահաբե՜կ, անօ՜գ փախչում է հեռուն։
Ո՞ւր պիտի գտնի հյուրընկալ մի տուն,
Որտե՞ղ պիտ ընկնի հոգնած ու տրտում,
Ծեծված, տրորված աշխարհում անդուռ,
Ո՞ւմ պիտի պարզի աչքերը տխուր
Եվ ո՞ւմ պատի տակ աշնան գիշերով
Պիտի հանգչի նա մերժված ու խռով…