Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/87

Այս էջը հաստատված է

Եվ շրջում է աղմկոտ
Փողոցներում անդադար,
Եվ բոլո՛րն էլ պաղ ու խորթ,
Եվ բոլորն օտար…

Եվ այգուց մի մշտառատ
Բե՛ր ծաղիկներ անթառամ,
Եվ հուր անմար, և հեքիաթ,
Եվ երգեր նրան…