Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/9

Այս էջը հաստատված է

3

Ես մի անմայր որբ մանուկ—
Երկրներում տար.
Խոց—խոհերով անամոք,
Մարրիկներում չար.
Ու գնում եմ ես տարված
Անղեկ ու անթի,
Ամեն ինչից վտարված,
Միշտ վտարանդի.
Օտար ու ցուրտ ափ,
Ո՞վ կընդունե ինձ,
Հոգում իմ ահ ու տագնապ
ԵՎ մահ, և թախիծ.
Օտար կողմում կիջնի խոր,
Խոր գիշեր, ու ես
Ինքըս կասեմ ինձ օրոր,
Ինքըս կասեմ—մոր պես...