Իմ վիրավոր, իմ վրդովված սիրտը նորից մի՛ վրդովիր,
Դու հեռավոր, օտար մարդկանց սիրտըդ տվիր ու ինձ թողիր
Դու չուզեցիր իմ խենթ հոգու սիրով շնչել,
Էլ ինչո՞ւ ես ուզում անհայտ ցավով կրկին հոգիս տանջել:
Աշնան օր է կյանքս հիմա, վիրավոր է հոգիս տրտում,
Հարկավոր չէ… գնա… գնա… վշտի հով է այժմ իմ սրտում: