Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/99

Այս էջը հաստատված է

91

Ես դեռ պատանի սիրեցի քո խիստ,
Ցո՜ւրտ, հյուսիսային մտազուսպ լեզուն
Եվ տեսա՝ որքա՜ն ահեղ է կիզում
Կրակը թաքուն տողերից հանգիստ:

Այդպես ափերում իր կանաչանիստ,
Իմ հեռու երկրում Արազն է հոսում,
Եվ այնպե՜ս, այնպես հանդարտ է խոսում,
Թաղած իր խորքում մրրիկն անհանգիստ:

Դու չարչարանաց ահավոր ժամին
Եկար այցելու իմ երկրին անհույս
Եվ ավետեցիր փրկություն ու լույս,
Երբ հալածում էր մեր նավը քամին: