Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/118

Այս էջը հաստատված է

Էին ձեր ջանքերը, ձեր զոհաբերումները, ձեր կռիվը՝ այդ բոլորը դուք արել եք մի անկենդան դիակի համար։

Ահա այդպիսի մի ներքին հավատ, մի խոր գիտակցություն է հարկավոր հայ մտավորականությանը։ Հարկավոր է, եթե նա իրավ սիրում է մեր ժողովուրդը, մեր երկիրը։

Իսկ երբ դա լինի, ես հավատում եմ, կլինի և հոգևոր Հայաստանը, կենդանի կլինի մեր հայրենիքը, ուրեմն կենդանի կլինի և այն Հայաստանը, որի համար մեր ժողովուրդը թափում է այսօր իր արյունը։