10. ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռուս-թուրքական պատերազմն սկսվեց-չսկսվեց, մայրաքաղաքների ամբողջ ռուս մամուլը հեղեղվեց հայության վերաբերվող հոդվածներով, ինտերվյուներով, անկետներով ու լուրերով։
Ռուս մամուլը, որ մինչև այդ մի՝ միանգամայն դատապարտելի անտարբերություն էր ցույց տալիս դեպի կովկասյան ազգերը և նրանց գոյության ամենակարևոր ու հրատապ խնդիրները, հանկարծ կարծեք թոթափեց իր վրայից այդ արհամարհանքով լի անուշադրության ծույլ մշուշն ու մի պահ իր ամբողջ ուշքն ու հետաքրքրությունը դեպի մեր հայրենիքն ուղղեց։
Օրվա գլխավոր հերոսը հայերն էին։
Սակայն հայերին հետևեցին վրացիները և նույնիսկ թուրքերը:
Մամուլը միանգամից կարծեք թե մի տեսակ անսահման համակրությամբ տոգորվեց դեպի Կովկասի բազմալեզու ցեղերն ու ազգերը և խոսեց նրանց մասին մի անսովոր ու ներշնչուն ոգով:
Մանավանդ հայերի մասին գրվում էր մի առանձին խանդով ու սիրով։
Թվում է, թե պետք է սրտանց ողջունել այդ ուրախալի երեվույթը և ամեն կերպ աշխատել, որ հարատև լինի նա։
Սակայն ի մոտո ծանոթանալով գործին դուք կտեսնեք, որ ուրախանալու բան շատ քիչ կա։
Պետք է ամենից առաջ շեշտել այն հանգամանքը, որ հայության մասին խոսողները գրեթե բոլորը իրանք հայերն էին։
Խոսքս այն հայերի մասին չէ, որոնք մշտապես աշխատում են ռուս մամուլի մեջ, ինչպես, օրինակ, Ջիվիլեգյանը և ուրիշները, խոսքս այն հայերի մասին է, որոնք «րոպեապես» պուբլիցիստ