Այս էջը հաստատված է
Այդպես պետք է ըմբռնի իր միսիան կռվի դաշտից հեռու հայ երիտասարդ մտավորականությունը։
Իսկ այն բարի նպատակը, որ դրել է իրան Մոսկվայի հայ ուսանողական բյուրոն, վեր է նրա ուժերից, նրա կարողությունից, դրան ապացույց, որ նա դիմել է «բոլորին, ով ցանկանում է» հոդվածներ ուղարկելու։
Այդ գործի համար, որ և կարևոր է, և այժմեական, հարկավոր են ավելի կարող և փորձառու ուժեր և ավելի հեղինակավոր մարմին, որը, իհարկե, կարիք չի ունենա դիմելու «բոլորին, ով ցանկանում է»: