Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/125

Այս էջը հաստատված է

կրթության» վերաբերմամբ և այժմ էլ չեմ փոխել իմ այդ ոչ բարձր կարծիքը հայ միջնակարգ դպրոցների տված նույնիսկ «հայագիտական կրթության» նկատմամբ։ Այն հայագիտությունը, որ տալիս է «հայկական միջնակարգ դպրոցը», իմ համոզմամբ միանգամայն անգոհացուցիչ պետք է համարել, երբ խոսվում է ռուս հասարակությանը Հայաստանի անցյալին ու ներկային ծանոթացնելու մասին։

Հավատացնում եմ ձեզ, որ իմ այդ համոզումը հայկական միջնակարգ կրթության վերաբերմամբ ուրախություն չի պատճառում ինձ, և միևնույն ժամանակ ինքս համոզված եմ, որ միայն ես չեմ, որ այդպիսի «ոչ բարձր» կարծիք ունեմ հայ միջնակարգ կրթության մասին։ Սակայն եթե դուք ասեք ինձ, որ «հայ ազգի 90%-ը» կարծում է, թե ձեր «հայկական միջնակարգ կրթությունը» գրավական է ձեր հայագիտական կարողություններին, ես դարձյալ համոզեցուցիչ չեմ համարի այդ տոկոսային արգումենտը։ Որովհետև ես երբեք չեմ կարող կարծել, որ մեկի մտածության սխալը կարելի է հաստատել մատնանշելով այն հանգամանքը, որ մեծամասնությունը հակառակ մտածողություն ունի։ Եվ դրա համար ինձ թվում է, որ դուք արդարացի չեք, երբ ասում եք, որ Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստանին» վերաբերող գաղափարները սխալ են կամ, ինչպես դուք եք արտահայտվում, «անտեղի» են, որովհետև «Հայ ազգի 90%-ը տարերային ուժով ձգտում է դեպի նյութական Հայաստան»:

Իհարկե ես համաձայն չեմ այն մտքին, թե իբր հայ ազգի մեծամասնությունն է ձգտում դեպի նյութական Հայաստանը։ Սակայն եթե մի րոպե ենթադրելու էլ լինեմ, որ այդ այդպես է, դարձյալ դա չի կարող իբր արգումենտ ծառայել «Հոգևոր Հայաստանի» գաղափարը «անտեղի» հայտարարելու, որովհետև ոչ միայն մի ազգ, այլ հաճախ բովանդակ մարդկությունը սխալվում է, և մեծամասնության կողմնակցությունը մի կարծիքի համար՝ նրա ճշմարտության առհավատչյան չի կարող լինել բնավ։ Այս նախադասությունից, որ միայն օրինակ է, հուսով եմ` չպիտի հաճիք մակաբերելու, որ ես չափից դուրս «ինքնահավան» եմ. թեպետ` երբ ես ասել էի, որ դուք անձեռնհաս եք ռուս հասարակությանը Հայաստանին ծանոթացնելու, դուք հնարավոր էիք համարել պնդելու,